«Կարեն Պետրոսյանի դին պետք է վերադարձվի առանց նախապայմանների» (Տեսանյութ)
«Անհայտ կորած ազատամարտիկների հարազատների խորհուրդ» ՀԿ-ն դատապարտում է Ադրբեջանում հայտնված գերիների հետ այդ երկրի վարվելաձևը: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը այդ կազմակերպության նախագահ, Գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով հանձնաժողովի անդամ Ռիմա Առաքելյանը նշեց, որ Հակոբ Ինջիղուլյանի բախտը բերել է, որ նա ազատվել է ադրբեջանական գերությունից:
«Նա տեղափոխվել է երրորդ երկիր, սակայն հայկական կողմը հայտարարում է, որ ամեն ինչ արվելու է նրան հայրենիք վերադարձնելու համար»,- հավելեց նա:
Անդրադառնալով օգոստոսի 26-ին ադրբեջանական գերության մեջ հայտնված նոյեմբերյանցի Սարգիս Անանյանին, Ռիմա Առաքելյանը նշեց, որ դեռ ոչինչ հայտնի չէ, իսկ հարցով զբաղվում է ԿԽՄԿ-ն:
«Ադրբեջանից ոչ մի պաշտոնական տեղեկություն չենք կարողանում ստանալ»,- հավելեց նա:
Ինչ վերաբերում է Ադրբեջանում մահացած հայ գերի Կարեն Պետրոսյանի դին Հայաստան տեղափոխելուն, ապա այդ հարցում ոչ մի շարժ չկա դեռ:
«Նրա դին պետք է վերադարձվի առանց նախապայմանների: 21-րդ դարում առևտուր դիակների վրա... ինչպե՞ս կարող է Ադրբեջանն իրեն թույլ տալ: Շատ ուրախ ենք, որ գոնե միջազգային կառույցները խիստ քննադատեցին Կարեն Պետրոսյանի մահը, պահանջեցին անկախ բժշկական փորձաքննություն: Սա կարող է զսպօղակ լինել»,- ասաց բանախոսը:
Ռիմա Առաքելյանը հավելեց, որ Ադրբեջանի հետ համագործակցություն չի ստացվում, իսկ հիմնական աշխատանքները տանում է պետությունը, Կարմիր Խաչը, հասարակական կազմակերպությունները:
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան