Boeing-777-ի վթարի պատճառների մասին նախնական զեկույցը կհրապարակի սեպտեմբերի 9-ին
Դոնեցկի մոտակայքում կործանված Մալազիական Boeing-777-ի վթարի պատճառների մասին վերջնական զեկույցի պատրաստման համար մեկ ամիս կպահանջվի: Այս մասին գրում է «Իզվեստիա»-ն:
«Նիդեռլանդների Անվտանգության խորհուրդը նախնական զեկույցը կհրապարակի սեպտեմբերի 9-ին: Զեկույցում ներկայացված կլինի փաստացի տեղեկություն»,- հայտարարել է խորհրդի պաշտոնական ներկայացուցիչ Սառա Ֆերնոյը:
Նախատեսվում է, որ զեկույցի վերջնական տարբերակը կներկայացվի աղետի օրվանից հետո մեկ տարվա ընթացքում:
Հիշեցնենք, որ օգոստոսի վերջին Նիդեռլանդների Անվտանգության խորհուրդը հայտարարել էր, որ կհրապարակվի «սև արկղերից» միայն այն տեղեկությունը, որը կապ կունենա ավիաաղետի պատճառների հետ:
Հիշեցնենք, որ «Malaysia Airlines»-ի Ամստերդամ- Կուալա-Լումպուր չվերթն իրականացնող ինքնաթիռը կործանվել էր հուլիսի 17-ին Ուկրաինայի արևելքում, ինչի հետևանքով 298 մարդ զոհվել էր: