Հնարավոր է Հայաստանում դատապարտյալներին օրենքով թույլատրվի օգտվել բջջային հեռախոսից և ինտերնետից
Մինչև տարեվերջ արդարադատության նախարարությունը հնարավոր է հանդես գա օրենսդրական նախաձեռնությամբ՝ դատապարտյալին օրինական հնարավորություն ընձեռել արտաքին աշխարհի հետ ոչ ուղղակի շփում ապահովել բջջային հեռախոսի և ինտերնետի միջոցով: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ դատապարտյալին օրենքով իրավունք չի տրվում ունենալ հեռախոս և օգտվել ինտերնետից:
«Մենք ուսումնասիրություններ ենք կատարում: Մեզ մոտ էլ է այդ հարցը ծագել: Ուզում ենք համաշխարհային լավագույն փորձը ուսումնասիրել՝ հասկանալ, թե որն է այն թույլատրելի սահմանը, որ մենք կարող են դատապարտյալին օրինական հնարավարություն տալ շփվելու արտաքին աշխարհի հետ: Երբ մենք որոշենք այդ սահմանը, հայեցակարգը մեզ համար պարզ լինի, օրենսդրական կարգավորումներ կներկայացնենք: Կարծում եմ՝ մինչև տարեվերջ որոշակի լուծումներ արդեն կունենաք»,-ասաց նախարարը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում