Գոհար Պողոսյանը միանգամից երկու պաշտոն կստանա կառավարությունում. «Հրապարակ»
Գոհար Պողոսյանի կարգավիճակը կառավարությունում երեկ մինչ ուշ երեկո հայտնի չէր, միայն հստակ է, որ դեռ նախօրեին նա ԱԺ տեղեկատվության վարչության պետի պաշտոնից հրաժարականի դիմում է գրել և հրաժեշտ տվել խորհրդարանի իր գործընկերներին:
Բանն այն է, որ չնայած վարչապետը մամուլի խոսնակ չունի, բայց կառավարության «Հրապարակ»-ի աղբյուրները փոխանցել են, որ Պողոսյան Գոհարին են ուզում տալ ոչ միայն խոսնակի, այլև կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի պաշտոնը, որն այժմ զբաղեցնում է Սուսաննա Տոնոյանը:
Ի դեպ, Հովիկ Աբրահամյանը մտադրություն ունի աշխատանք առաջարկել նաև Երևանի նախկին քաղաքապետ, տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանի նախկին խոսնակ Անժելա Մարտիրոսյանին, ով մեկ տարուց ավելի անգործ է, սակայն վերլուծական հոդվածներ գրելու մեծ փորձ ունի: