Բնապահպանության նախարարը իր ծանոթ-բարեկամներին տեղավորում է աշխատանքի. «Հրապարակ»
Բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը, նախարարությունում սկսած կադրային ջարդին զուգահեռ, սկսել է իր ծանոթ-բարեկամներին տեղավորել ոլորտում:
«Հրապարակ»-ի տեղեկացմամբ, մոտ չորս-հինգ օր առաջ նա Դիլիջան ազգային պարկի տնօրեն է նշանակել իր բարեկամ, ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Մուրադ Մուրադյանի որդուն՝ Սահակ Մուրադյանին, ում Արարատի մարզպետի պաշտոնում աշխատելու ամիսներին ձևակերպել էր որպես իր օգնական: Այս նշանակումը և Դիլիջանի ազգային պարկի այլևս նախկին տնօրեն Աշոտ Դավթյանի ազատման փաստը, կարծես թե գաղտնի են պահվում։