Իրանցի պաշտոնյա. Ճոկանի հայրենիքն Իրանն է և այն ՅՈՒՆԵՍԿՕ-ում Ադրբեջանի անվանը գրանցելը խարդախություն է
«Ճոկանի հայրենիքն Իրանն է և այն ՅՈՒՆԵՍԿՕ-ում Ադրբեջանի անվանը գրանցելը խարդախություն է»,-այդ մասին իրանական «ԻՌՆԱ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ հայտարարել է Իրանի ճակոնի ֆեդերացիայի նախագահ Համզե Իլխանիզադեն:
Նկատենք, որ հակառակ Իրանի պաշտոնական բազմաթիվ բողոքներին, նախորդ տարի Ադրբեջանին հաջողվեց իրանական ճոկան (Polo) մարզախաղը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական արժեքների ցանկում գրանցել որպես Ադրբեջանում տարածված խաղ:
Իրանի ճակոնի ֆեդերացիայի նախագահը, անդրադառնալով Ադրբեջանի այն պնդումներին, թե ճոկանն իրենց ազգային մարզախաղն է, մասնավորապես նշել է. «Երկիր, որը ճոկան չունի, չի կարող իրանական ազգային խաղի հանդեպ հավակնություններ ունենալ. Հետևաբար Ադրբեջանի այդ պնդումները սխալ են և հեռու ճշմարտությունից»:
Հիշեցնենք, որ վերջերս Իսֆահանի քաղաքապետ Սեյյեդ Մորթազա Սաղայիան Նեժադը, անդրադառնալով ճոկանի խնդրին, մասնավորապես նշել էր. «Ճոկանը իրանական մշակութային արժեք է և նրա հայրենիքը համարվում է Իրանը: Ճոկանի միջազգային ֆեդերացիայի պատասխանատու պաշտոնյաները խոստովանել են, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն սխալ է գործել, որ ճոկանը գրանցել է Ադրբեջանի անվանը: Մենք լուրջ քայլեր ենք ձեռնարկում, որպեսզի սեպտեմբերին Իսֆահանում կայանալիք ոչ մշակութային ժառանգության միջազգային համաժողովում (ICCN) ճոկանը գրանցել իր հայրենիքի՝ Իրանի անվանը»:
Թեմայի առնչությամբ հրապարակումներ՝
Իրանագետ. Ադրբեջանը «մշակութային պատերազմ» է հայտարարել Իրանին
Ադրբեջանը Իրանի մշակույթի հանդեպ իրականացնող կեղծարարության գործում փորձում է ներքաշել Արցախի Հանրապետությանը
Իրանի ճոկանի ֆեդերացիայի նախագահ. Ողջ աշխարհը գիտի, որ Ադրբեջանը ճոկան անունով մարզախաղ ընդհանրապես չի ունեցել
ԻԻՀ մշակույթի նախարարի հորդորը Ադրբեջանին. Կարճամիտները, որոնք ջանում են վերացնել Իրանի մշակույթը, չեն հասնի իրենց նպատակին
Տաջիկ մտավորականները ՅՈՒՆԵՍԿՕ-ից պահանջում են ճոկան մարզախաղը գրանցել նաև Տաջիկստանի և Հայաստանի անվանը
Իրանը մտադիր է ուղղել ՅՈՒՆԵՍԿՕ-ի սխալը և «ճոկանը» ետ վերցնել Ադրբեջանից
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան