Կառավարության այսօրվա նիստում քննարկվելու է Վայոց Ձորի մարզպետի պաշտոնավարման հարցը. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ Վայոց Ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի պաշտոնավարմանը հաշված օրեր են մնացել. բանն այն է, որ նրան ցանկանում են նշանակել Լեհաստանում ՀՀ դեսպան:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ կառավարության այսօրվա օրակարգում արտահերթ քննարկվելու է նաև մարզպետի պաշտոնանկության հարցը: Թե ով կնշանակվի Վայոց Ձորի մարզպետ մնում է անհայտ:
Երեկ թերթը փորձել է այս տեղեկությունները ճշտել անձամբ մարզպետ Ղազարյանից, սակայն նա ասել է, որ թերթի հարցերին կպատասխանի մեկ ուրիշ օր: