Ադրբեջանական խավիարը գրավել է ԵԽԽՎ-ն. կառույցը զեկույց է պատրաստելու ԼՂ վերաբերյալ
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի Բյուրոն սեպտեմբերի 2-ին Փարիզում կայացած նիստի ժամանակ որոշում կայացրեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ ադրբեջանական 2 բանաձևերի նախագծերն ուղարկել ԵԽԽՎ քաղաքական հարցերով հանձնաժողով, որը պետք է պատրաստի համատեղ զեկույց։ Զեկույցը վերնագրվել է «Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս օկուպացված տարածքներում բռնությունների աճ»։ Բանաձևի նախագծերը ներկայացվել էին ԵԽԽՎ ամառային նստաշրջանում։
Ադրբեջանի կողմից ԵԽԽՎ-ում հակահայկական հիստերիան մեծ թափ ստացավ ԵԽԽՎ-ում Ալիևի խայտառակ ելույթից հետո, ով «հանձնարարեց», թե ինչպիսի օրակարգ պետք է ունենա ԵԽԽՎ-ն։
Ալիևը արդարացված ինքնավստահությամբ հայտարարեց, որ Ադրբեջանում քաղաքական բանտարկյալների հարցը չի քննարկվի ԵԽԽՎ-ում, փոխարենը Լեռնային Ղարաբաղի հարցը պետք է մտնի օրակարգ։ Այստեղ տեղին է հիշել հայտնի ասացվածքը՝ «ով վճարում է, նա էլ պատվիրում է երաժշտությունը»՝ այս դեպքում՝ ԵԽԽՎ օրակարգը։
Բանաձևերի նախագծերից մեկը ներկայացրել էր ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության անդամ Էլհան Սուլեյմանովը:
Երկրորդը, զարմանալիորեն, հեղինակել էին ոչ թե ադրբեջանցիները, այլ ԵԽԽՎ-ում Հունաստանի պատգամավոր, Հունաստանի նախկին արտգործնախարար Թեոդորա Բակոյանիսը։ Նա մշտապես աչքի է ընկել ադրբեջանամետ դիրքորոշմամբ, ով նաև սերտ հարաբերություններ ունի Իլհամ Ալիևի հետ:
Ինչպես գրում էին լրատվամիջոցները, 2014թ-ի ամռանը Ադրբեջանի նախագահի՝ Հունաստան այցի ժամանակ տիկին Բակոյանիսն իր տանն անգամ ճաշ էր կազմակերպել Ալիևի համար, ով այդ ժանանակ հույսեր ուներ ստանալ Ադրբեջանի նախագահի աջակցությունը և օգտագործել այն հանգամանքը, որ Ադրբեջանը ցանկանում է նավթ արտահանել Եվրոպա, դառնալ Եվրոպական հանձաժողովի անդամ՝ գրավելով էներգետիկ հարցերով հանձնակատարի պորտֆելը։
Եվ Եվրոպայի Խորհուրդը, որն ի սկզբանե ստեղծվել է մարդու իրավունքների, ժողովրդավարության և օրենքի գերակայության պաշտպանության համար, փորձում է ներգրավվել քաղաքական խնդիրներում, որն այն ի զորու չէ լուծել և որի համար այն չի ստեղծվել՝ անտեսելով իր գերխնդիրները՝ առաջին հերթին հենց Ադրբեջանում մարդու իրավունքների, ժողովրդավարության և օրենքի գերկայության խայտառակ վիճակի վրա աչք փակելով։
Ահա այսպիսի բարքեր են սկսել գործել ԵԽԽՎ-ում, որտեղ Ադրբեջանը հստակ գնել է այն մի խումբ պատգամավորներին, ովքեր պատրաստ են խավիարի և եվրոների դիմաց կատարել Ադրբեջանի «հրահանգները»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան