Վարչապետին մտահոգում է Հայաստանում ամուսնալուծությունների աճը
ՀՀ կավարությունը լրացուցիչ գումար հատկացրեց արդարադատության նախարարությանը՝ լրացուցիչ ամուսնալուծությունների վկայականներ ձեռք բերելու համար, քանի որ դրանց թիվը նախատեսվածից ավելի է: Հարցի քննարկման ժամանակ Հովիկ Աբրահամյանը դիմեց արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանին. «Ամուսնալուծությունները շատացել են, հա՞»:
Ի պատասխան Հ.Մանուկյանն ասաց, որ դա իր գործունեության արդյունքը չէ:
«Ես չեմ ասում, որ ձեր գործունեության արդյունքն է, ասում եմ՝ ամեն ինչ պետք է անենք, որ նվազեն»,- ասաց վարչապետը:
Հ.Աբրահամյանը աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին հանձնարարեց ուսումնասիրել երկրում ամուսնալուծությունների թվի ավելացման խնդիրը:
«Վերլուծություն արեք, որ մի հատ պարզենք, թե ինչու են ավելացել»,- ասաց վարչապետը: