Հարցազրույցներ 10:53 04/09/2014

Վերջին տարիներին աճող ամուսնալուծությունների պատճառներից մեկն էլ սեռական չլուծված խնդիրներն են. սեքսոպաթոլոգ

Վերջին տարիներին Հայաստանում սկսել են ավելի շատ ուշադրություն դարձնել իրենց սեռական առողջությանը. տարեցտարի մեծանում է այն մարդկանց թիվը, ովքեր ավելի շատ են ուշադրություն դարձնում իրենց սեռական առողջությանը, հաճախ են հետազոտվում, ինչպես նաև փորձում են այս կամ այն հարցերի շուրջ խորհրդակցել բժիշկների հետ:

Սեպտեմբերի 4-ը Սեռական առողջության համաշխարհային օրն է, ինչի առիթով Panorama.am-ը զրուցեց ԵՊԲՀ սեքսոպաթոլոգիայի ամբիոնի վարիչ, Սեքսոպաթոլոգիայի համալսարանական կլինիկայի ղեկավար Սևադա Հակոբյանի հետ:

-Ի՞նչ վիճակում է սեռական առողջությունը Հայաստանում:

-Սեռական առողջությունը մարդու ընդհանուր առողջության մի մասն է, որից մեծապես կախված է կյանքի որակը։ Հարկ է նշել, որ եթե առաջ անհատները բժշկին դիմում էին միայն սեռական խանգարումներ, խնդիրներ ունենալու դեպքում, ապա այսօր իրավիճակը փոխվել է:

Սեքսոպաթոլոգին առավել հաճախ դիմում եմ ինչպես ամուսնության պատրաստվող երիտասարդ զույգերը, այնպես էլ հասուն տարիքում գտնվող ամուսնական զույգերը: Այսօր զույգերը կարևորում են սեռական կյանքի որակը, հատկապես կանայք սկսել են ավելի մեծ ուշադրություն դարձնել իրենց սեռական առողջությանը, բացի այդ, զույգերը փորձում են համատեղ ուժերով լուծել իրենց խնդիրները:

Իրականում սեքսուալ խնդիրները վերաբերում են բոլոր տարիքային խմբերին:

-Որո՞նք են սեռական խնդիրների առաջացման հիմնական պատճառները, և սեռական ո՞ր խնդիրներն են տարածված Հայաստանում:

-Սեռական խնդիրների առաջացման պատճառները տարբեր են: Դրանք կարող են պայմանավորված լինել սոցիալական, հոգեբանական, կենսաբանական գործոններով:

Սոցիալ-հոգեբանական ցանկացած խնդիր առաջին հերթին անդրադառնում է սեռական կյանքի վրա: Առավել երիտասարդ տարիքի մարդկանց մոտ գերակշռում են հոգեբանական և ստրեսոգեն, դեպրեսիվ ազդեցություններով պայմանավորված սեռական խանգարումները, տարեցների մոտ` ֆիզիկական: Վերջին շրջանում ազգաբնակչության մոտ ավելացել են սթրեսային գործոնով պայմանավորված սեռական խանգարումները: Որոշակի նշանակություն ունեն խրոնիկական հիվանդություններով պայմանավորված սեռական խանգարումները, ավելացել են նաև արական անպտղության դեպքերը: Ներկայումս համաշխարհային տվյալներով նկատվում է անպտղության աճի միտում: Մեծ նշանակություն ունի նաև սեռական կյանքի նկատմամբ գիտելիքների բացակայությունը, ինչպես նաև ապատեղեկատվությունը, որը նույնպես սեռական խանգարումների պատճառ կարող է հանդիսանալ:

Վերջին շրջանում ավելի հաճախ կարելի է հանդիպել հորմոնալ խանգարումների պատճառով առաջացած սեռական խնդիրների, որոնք նույնպես համաշխարհային մակարդակում աճման միտում ունեն:

Նշեմ, որ սեքսոպաթոլոգին ավելի հաճախ դիմում են տղամարդիկ, քանի որ շատերը մեր երկրում դեռ կարծում են, որ զույգի սեռական կյանքի պատասխանատուն տղամարդն է: Սակայն, սեքսոպաթոլոգները բուժման գործընթացում աշխատում են ներգրավել նաև կնոջը, քանի որ կինն ավելի զգայուն է սեռական կյանքի այս կամ այն փոփոխության նկատմամբ: Ի վերջո սեռական խնդիրներն իրականում ոչ թե մեկ մարդու խնդիրն է, այլ` զույգի, ուստի բուժման համար անհրաժեշտ է, որ զույգերը համատեղ լուծեն առկա խնդիրները, այլ ոչ թե իրար հասցեին մեղադրանքներ հնչեցնեն:

-Կա՞ն սեռական խանգարումներ, որոնք բնորոշ են սոցիալական որևէ խմբի:

-Եթե ամուսնական զույգի կամ տղամարդու մոտ տվյալ սեռական խնդիրը սոցիալական ամուր դիրքի պայմաններում իրեն արտահայտել թույլ չէր տալիս, ապա որոշակի սոցիալական խնդիրների, սոցիալ-հոգեբանական դժվարությունների ժամանակ այն սկսում է առավել արտահայտիչ երևալ և զույգին անհանգստացնել: Ըստ էության` մարդը փորձում է կարգավորել իր մնացած խնդիրները, հետո նոր միայն կարևորել իր սեռական կյանքը: Այդ պարագայում, երբ սեռական կյանքը մղվում է երկրորդ պլան, լուրջ խնդիրներ, դժգոհություններ է առաջացնում հակառակ սեռի մոտ, ինչն էլ զույգի մոտ առաջացնում է սեքսուալ աններդաշնակություն:

Վիճակագրության համաձայն` վերջին տարիներին ամուսնալուծությունների աճ է նկատվում, իսկ ամուսնալուծությունների պատճառներից մեկն էլ սեռական չլուծված խնդիրներն են:

-Սեռական կյանքի կարևորության մասին գիտակցել են բոլոր ժամանակներում, սակայն մեր օրերում սեռական ոչ լիարժեք կյանքը շատ հաճախ է դառնում քննարկումների թեմա: Ի՞նչ առանձնահատկություններ կան ժամանակակից աշխարհում` կապված սեռական առողջության հետ:

- Նոր մարտահրավերներ են առաջ եկել: Այսօր առողջապահության ոլորտում, այդ թվում` սեքսոլոգիայում իրականացվում են կանխարգելիչ միջոցառումներ: Ինչո՞ւ բուժել սեքսուալ խանգարումը, եթե կարելի է այն ժամանակին կանխել: Իհարկե, այսօր սեքսուալ ինֆորմացիայի առավել մատչելիության դեպքում, երբ դրա մեծ մասն էլ ապատեղեկատվություն է, հաճախ կարող է առաջանալ այս կամ այն սեքսուալ խնդիրը:

Մեկ անգամ ևս պետք է նշեմ, որ այսօր ընտանիքներում սկսել են վերաիմաստավորել և կարևորել սեռական կյանքը:  Օրինակ` եթե նախկինում կինը ամաչում էր իր սեռական ցանկությունների կամ խնդիրների մասին բարձրաձայնել, ապա ներկայումս ամուսնական զույգերը դրանք կարևորում են, իսկ խնդրի կարգավորման համար էլ դիմում են մասնագետներին: Այդ առումով կարելի է ասել, որ եթե նախկինում ամուսինները կամուսնալուծվեին որևէ սեքսուլ խնդրի պատճառով, ապա այսօր բազմաթիվ սեքսուալ խնդիրներ բուժվում են: Եւ ամոթ է, որ դրա պատճառով ընտանիքները քայքայվեն:

Ի վերջո, ներդաշնակ սեքսուալ կյանքն ամուր և կայուն ընտանիք ունենալու հիմնական գործոններից է:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

11:22
Մեկնարկել է Վրաստանի վեցերորդ նախագահի երդմնակալության արարողությունը
Վրաստանի խորհրդարանի շենքում տեղի է ունենում Վրաստանի վեցերորդ նախագահի երդմնակալության արարողությունը՝ նախկին ֆուտբոլիստ, ներկայիս քաղաքական...
Աղբյուր` Panorama.am
11:09
Երկրաշարժ՝ Վրաստանում, որը զգացվել է նաև Հայաստանում
Սյսօր, դեկտեմբերի 29-ին` տեղական ժամանակով ժամը 01:11-ին (Գրինվիչի ժամանակով դեկտեմբերի 28-ին` ժամը 21։11-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության...
Աղբյուր` Panorama.am
10:54
Թբիլիսիում քաղաքացիները վաղ առավոտվանից հավաքվում են Օրբելիանի նախագահական պալատի մոտ
Քաղաքացիները հավաքվում են Օրբելիանի պալատում (Վրաստանի նախագահի նստավայր)։ Նրանք սպասում են Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի ելույթին։...
Աղբյուր` Panorama.am
09:45
Շղթայական ավտովթար Արարատում 100-ից ավելի ավտոմեքենաների մասնակցությամբ, կա մեկ զոհ
Դեկտեմբերի 29-ին, ճանապարհի մերկասառույցի և մառախուղի պատճառով շղթայական ավտովթարներ և մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը...
Աղբյուր` Panorama.am
09:31
Հարավային Կորեայում կործանված մարդատար ինքնաթիռի գրեթե բոլոր ուղևորները զոհվել են
Հարավային Կորեայում կործանված ինքնաթիռի գրեթե բոլոր ուղևորները մահացել են։ Այդ մասին հայտնում է Yonhap գործակալությունը՝ հղում անելով տեղի...
Աղբյուր` Panorama.am
09:13
Հայաստանում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Փակ է Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
23:41
Զուրաբիշվիլին որոշել է նորընտիր նախագահի երդմնակալության արարողությունից առաջ գիշերել նախագահականում
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին տեսաուղերձում հայտարարել է, որ գիշերելու է իր նստավայրում իր իրավահաջորդի երդմնակալության նախօրեին։...
Աղբյուր` Panorama.am
22:52
Բայդենը խոստովանել է, որ ափսոսում է ԱՄՆ նախագահական ընտրապայքարից դուրս գալու համար
ԱՄՆ ներկայիս նախագահ Ջո Բայդենը իր մտերիմ մարդկանց շրջապատում մասնավոր զրույցներում ափսոսանք է հայտնել, որ լքել է պետության ղեկավարի պաշտոնի...
Աղբյուր` Panorama.am
22:38
Հայ շախմատիստների հաջողությունները 2024 թվականի ընթացքում
Հայաստանի շախմատի ֆեդերացիան ամփոփել է հայ շախմատիստների հաջողությունները 2024 թվականի ընթացքում:  Հայաստանի շախմատի տղամարդկանց...
Աղբյուր` Panorama.am
21:53
Հայաստանի պատմության թանգարանն այս տարի ունեցել է ավելի քան 100 000 այցելու
Հայաստանի պատմության թանգարանը 2024 թվականի ընթացքում իրականացրել  է ավելի քան 20 ցուցանահանդես, 60-ից ավելի տարաբնույթ միջոցառում։...
Աղբյուր` Panorama.am
21:10
ՄԱԿ. 2024-ը՝ երեխաների համար ամենավատ տարիներից մեկը
Յուրաքանչյուր վեցերորդ երեխա կամ մոտ 473 միլիոն երեխա ապրում է պատերազմական գոտում՝ 2024 թվականը դարձնելով երբևէ եղած վատագույն տարիներից մեկը:...
Աղբյուր` Panorama.am
20:45
Քեյթ Միդլթոնի 9-ամյա դուստրը խախտել է թագավորական արարողակարգի կանոնը
Արքայազն Ուիլյամի և Քեյթ Միդլթոնի դուստրը՝ 9-ամյա արքայադուստր Շառլոտան, խախտել է թագավորական արարողակարգի կանոններից մեկը։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
20:19
Դուք սխալ ճանապարհով եք գնում, վնասում եք 1 մլն երևանցիների առողջությունը, պետք է կանգնեք. Քրիստինա Վարդանյան
Երևանի վերջին գործակարգավարական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տիգրան Ավինյանն ընդունեց, որ մայրաքաղաքի օդը նորմայից 3.5 անգամ ավել աղտոտված...
Աղբյուր` Panorama.am
19:58
Երեխաները բարձր են պահում Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված հոր՝ լեգենդար հրամանատար Գեղամ Գաբրիելյանի հիշատակը
Արցախցի երեխաները շարունակում են հաջողություններ գրանցել տարբեր մարզաձևերում։ «Բերդ» թերթը գրում է, որ ի հպարտություն Արցախի և...
Աղբյուր` Panorama.am
19:47
Ժաննա, նստի, անբավարար. Դեմոյան
«Ես երկար չմտածեցի, մի քիչ խորհեցի ու եկա այն եզրակացության, որ նախկիններն էստեղ մեղավոր չեն»:
Աղբյուր` Panorama.am
19:37
Սևանի թերակղզուց մինչև Դիլիջանի թունելի սկզբնամաս բուք է։
Դեկտեմբերի 28-ին՝ ժամը 19:30-ի դրությամբ, Թալինի, Անիի, Աբովյանի, Հրազդանի, Ապարանի, Արագածի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում։ Սևանի...
Աղբյուր` Panorama.am
19:23
Նիկոլը՝ բանավեճի իր առաջարկով ակամայից տակտիկական առումով միավորեց երեք նախագահների թիմերին. Աշոտյան
«Միանշանակ, և ոչ միայն բովանդակային, այլև տեխնոլոգիական առումով, երբ անմիջապես դրանից հետո խաղացրեց քովիդային անհեթեթ քարտը»,-...
Աղբյուր` Panorama.am
19:11
Նախաքննական մարմինը փոխել է եղբորս առաջադրած մեղադրանքը, բայց պետք է կայացվեր հետապնդումը դադարեցնելու որոշում. Երիցյան
«Նախաքննական մարմինը փոխել է եղբորս առաջադրած մեղադրանքն ու պարեկային ծառայողների հետ միջադեպը որակել որպես Ա. Երիցյանի կողմից մարմնական...
Աղբյուր` Panorama.am
19:00
Ուսուցիչների համար վերջին տարիներին ստեղծվում են միայն անհարմարություններ. Դանիելյան
«Անչափ կարևոր առաքելություն իրականացնող, շատ հաճախ նվիրյալի պես աշխատող ուսուցիչների համար վերջին տարիներին ստեղծվում են միայն...
Աղբյուր` Panorama.am
18:44
ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան ավիահարվածներ են հասցրել Եմենի՝ հութիների կողմից վերահսկվող նահանգի վրա. Al Masirah
ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի ավիացիան հարվածներ են հասցրել Եմենի հյուսիս-արևմուտքում գտնվող Հաջա նահանգի ուղղությամբ այն բանից հետո, երբ Եմենի...
Աղբյուր` Panorama.am
18:30
Ալիևի հերթական նախապայմանն իրականություն է դառնում ոչ թե Մոսկվայի, Վաշինգտոնի կամ Փարիզի, այլ Նիկոլի շնորհիվ. Աշոտյան
«Նիկոլը ոչ թե խանգարում է Մոսկվային, այլ ՌԴ-ի համար «օգտակար հիմար»՝ useful idiot է հանդիսանում։ Իր արմենպրեսյան զեղումներն անթերի էին այդ տեսակետից»»։
Աղբյուր` Panorama.am
18:17
Հայաստանում 2025-ին առաջին անգամ կկայանան միջազգային 3 խոշոր մրցաշար
Հայաստանում 2025 թվականին առաջին անգամ կկայանան միջազգային 3 խոշոր մրցաշար, որոնք ընդգրված են Եվրոպայի բռնցքամարտի ֆեդերացիայի EUBC օրացույցային...
Աղբյուր` Panorama.am
18:06
Զելենսկին ու Ալիևը քննարկել են ադրբեջանական ինքնաթիռի կործանման դեպքը
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, որի ընթացքում կողմերը քննարկել են Ղազախստանում...
Աղբյուր` Panorama.am
17:52
Ադրբեջանում ապօրինի կալանավորված Ռուբեն Վարդանյանի դեմ շինծու քրեական գործն ուղարկվել է դատարան
Արցախի Հանրապետության նախկին պետնախարար, գործարար և բարերար Ռուբեն Վարդանյանի դեմ հարուցված քրեական գործը, ով ավելի քան մեկ տարի Բաքվի բանտում...
Աղբյուր` Panorama.am
17:40
Ադրբեջանը հայտնել է Հայաստանի հետ սահմանի՝ մինչև 13 կիլոմետր երկարությամբ հատվածում սահմանազատման մասին
Ադրբեջանի և Հայաստանի միջև պետական սահմանի սահմանազատումն ու սահմանազատումն իրականացվել է մինչև 13 կիլոմետր երկարությամբ հատվածում։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
17:31
Ողբերգական վթար. բախվել են մեքենաներ, կան զnhեր
Դեկտեմբերի 28-ին, ժամը 14:40-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի-Մայիսյան...
Աղբյուր` Panorama.am
17:24
Զուրաբիշվիլին միացել է Թբիլիսիում ընդդիմության «կենդանի շղթային»
30 օր շարունակ Թբիլիսիում և շրջաններում շարունակվող բողոքի ակցիան այսօր շարունակվում է կենդանի շղթայով։ Ակցիայի մասնակիցների թվում են տարբեր...
Աղբյուր` Panorama.am
17:07
Գրականության և արվեստի թանգարանի՝ տասներորդ մուսային վերաբերող բաժնում պահպանում են բազմաթիվ արժեքավոր վկայություններ
Այսօր Կինոյի միջազգային օրն է, և սա հիանալի առիթ է՝ անդրադառնալու Գրականության և արվեստի թանգարանի՝ տասներորդ մուսային վերաբերող այս բաժնին։...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

2025-ը կդիմավորենք Եռաբլուրում. Բագրատ Սրբազան
13:39 28/12/2024

2025-ը կդիմավորենք Եռաբլուրում. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}