Հրապարակվեց Յուրի Վարդանյանի որդու դատավճիռը
«Ընդհանրապես շատ դժգոհ եմ այդ դատավարությունից: Դատարանը շատ խիստ դատեց: Չէի սպասում, որ այդպիսի վճիռ կկայացներ»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց Յուրի Վարդանյանի որդու՝ Դավիթ Վարդանյանի գործով փաստաբան Վահան Հայրապետյանը:
Նշենք, որ այսօր Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Նապոլեոն Օհանյանը կարդաց Դ. Վարդանյանի դատավճիռը, համաձայն որի նա դատապարտվեց 4 տարի 6 ամիս ազատազրկման:
Արդյո՞ք առաջին ատյանի դատարանի կայացրած որոշումը բողոքարկելու են, թե ոչ հարցին ի պատասխան փաստաբանն ասաց. «Տրամադրություն չունեմ ոչ մի բանի մասին խոսել»:
Նշենք, որ ըստ մեղադրական եզրակացության Դավիթ Վարդանյանը 04.10.2013 թ ժամը 19:20-ից մինչև 12.10.2013 թ ժամը 01:31-ն ընկած ժամանակահատվածում Իրանում գործով չպարզված հանգամանքներում առանց իրացնելու նպատակի ձեռք է բերել առանձնապես խոշոր չափերի ընդհանուր 106 գրամ կշռով «հաշիշ» տեսակի թմրամիջոց, որից 7.0 գրամ կշռով թմրամիջոցը փաթաթել է ռետինե մատնոցների մեջ ու կուլ տվել, իսկ 99.0 գրամը պահել է ձեռքի պայուսակում և 12.10.2013 թ ժամը 01:31-ի դրությամբ մաքսանենք ճանապարհով` մաքսային հսկողությունից թաքցնելով ՀՀ պետական սահմանի Մեղրիի անցակետով թմրամիջոցն ապօրինի տեղափոխել է Հայաստան: Դ. Վարդանյանը պնդում է, որ նա թմրամիջոցը ձեռք է բերել Հայաստանում՝ Ագարակ քաղաքում, անձնական օգտագործման համար:
Նախորդող հրապարակում՝
«Ինչ օպերատիվ տվյալներ են ունեցել, ինչ դեղեր են ման եկել...». Յուրի Վարդանյանի որդու գործով փաստաբան
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում