20:08 04/09/2014

«Բիզնես-առաջադրանք» մրցույթի հաղթողները՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ում

ՎիվաՍել-ՄՏՍ-ը հյուրընկալել է «Հայաստանի պատանեկան նվաճումների» ամառային ճամբարի «Բիզնես-առաջադրանք» մրցույթի հաղթողներին և ծրագրի մանկավարժներին: Այս մասին տեղեկացնում է ընկերության մամուլի ծառայությունը:

Աղբյուրը հայտնում է, որ տարբեր մարզեր ներկայացնող ուսուցիչները ծանոթացել են մարդկային ռեսուրսները կառավարելու`Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատորի փորձին: Իսկ պատանիներն առավելապես հետաքրքրվել են ընկերության մարքեթինգային ռազմավարությամբ:

«Ժամանակակից աշխարհը ռազմավարական լուրջ գործիքներ է առաջարկում մարդկությանը: Դրանց կիրառման և արդյունավետ կառավարման համար, սակայն, հարկավոր է տիրապետել որոշ հմտությունների և գիտելիքների: Տեսականորեն այդ ամենը հեշտ է:

Գործնականում, սակայն, կարևոր մարտահրավեր է դառնում ոչ միայն շուկան` իր պահանջներով ու ներկայացրած խնդիրներով, այլև՝ մարդկային ռեսուրսների կառավարումը: ՎիվաՍել-ՄՏՍ-ն առաջնորդվում է կառավարման քաղաքակիրթ, ճկուն և պատասխանատու մոտեցմամբ: Առաջարկում եմ մեր մասնագետների հետ ինտերակտիվ շփման միջոցով բացահայտել գործարար էթիկայի և պատասխանատու բիզնեսի նրբությունները»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Դասընթացի արդյունքում պատանիներն արձանագրել են, որ շուկայի ուսումնասիրությունը, տեխնոլոգիապես արդարացված ռազմավարություն մշակելը, լուծումներ առաջարկելն ու դրանք կյանքի կոչելը բավարար չեն պատասխանատու բիզնես լինելու համար: Նրանք բացահայտել են, թե ինչու է հավասարապես կարևորվում կոմերցիոն և սոցիալական արտադրանքը, թե ծրագիր մշակելիս ինչպես պետք է զարգացնել միտքը, գնահատել շուկայի և մրցակցության հնարավոր ազդեցությունը, դրսևորել ազնիվ մրցակցություն և այլն: Պատանիների համար հետաքրքիր բացահայտում է եղել առաջարկվող ծառայության հիմքում սպառողի գոհունակությունը կարևորելն ու սխալների հավանականությունը նվազագույնի հասցնելու մոտեցումը:

Ընկերության բնորոշմամբ, «Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպության հետ ՎիվաՍել-ՄՏՍ-ի համագործակցությունը կառավարման գործընթացում արդյունավետ լուծում է երիտասարդության համար: Տեսական գիտելիքները գործնական տիրույթում դրսևորելու հնարավորությունը պատանիներին թույլ է տալիս զգալ որևէ ծրագրի իրականացման անհրաժեշտ փուլերը, հնարավոր խոչընդոտներն ու դրանք հաղթահարելու ուղիները:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}