Ղրիմի սկյութական ոսկին կմնա Նիդեռլանդներում մինչև դատարանի որոշումը
Ղրիմի չորս թանգարանին պատկանող սկյութական ոսկին մնալու է Նիդեռլանդներում, այն հնարավոր է վերադարձնել միայն դատական ճանապարհով: Այս մասին, ըստ Նյուզռու.քոմ կայքի, ասել է Տավրիդի կենտրոնական թանգարանի տնօրեն Անդրեյ Մալգինը:
Հիշեցնենք, որ «Ղրիմ. Սև ծովի ոսկին և գաղտնիքները» խորագրով ցուցահանդեսը բացվել է փետրվարի սկզբին Ամստերդամի հնագիտական թանգարանում: Այնտեղ ներկայացված են ղրիմական թանգարանների հնագիտական գտածոներ, ցուցանմուշների մեջ կան նաև ոսկե արտեֆակտեր, սաղավարտ, թանկարժեք քարեր: Ցուցահանդեսը փակվել է օգոստոսի վերջին, բայց Ուկրաինայի և Ղրիմի միջև առկա վեճի պատճառով ցուցանմուշները չեն վերադարձնում:
«Սկյութական ոսկու ճակատագիրը կլուծվի, ըստ երևույթին, դատական ճանապարհով: Մենք մեր կողմից հայց չենք ներկայացրել, այժմ իրավաբաններն են աշխատում: Ցուցահանդեսը փակվել է, մեր ցուցանմուշները մնում են Նիդեռլանդներում»,- ասել է Ա. Մալգինը: