Ճամբարակում կարկուտի հետևանքով երկու մարդ վնասվածքներ են ստացել
Գեղարքունիքի մարզի Ճամբարակ գյուղում երեկ տեղացած կարկուտի հետևանքով երկու բնակիչ է տուժել: Ձվի մեծության կարկուտը վնասել է նրանց գլուխները, ինչի հետևանքով ուժեղ արյունահոսություն է սկսել: Panorama.am-ի հետ զրույցում գյուղապետ Յուրիկ Ավալյանը հայտնեց, որ նրանց վիրակապ է դրվել, հիմա տուժածները տանն են:
Գյուղի մեծերը զարմացած ասում են, որ նման մեծ կարկուտ չէին տեսել: Բնակիչների մեծ մասը չեն էլ պատկերացրել, որ կարկուտը կարող է վնասել մեքենաները: Գյուղի մեքենաների մեծ մասը կայանված են եղել բակերում ու փողոցներում:
Այսօր արդեն հաշվել են, որ կարկուտը 150 մեքենա է վնասել, դրանցից միայն մի քանիսն են ապահովագրված:
«Առավել շատ տուժել են համայնքի բնակարանների տանիքները: Այժմ հաշվարկում ենք վնասի չափը: Հույս ունենք խնդիրը կքննարկվի կառավարությունում, աջակցություն կլինի գյուղացիներին»,-ասաց գյուղապետը:
Դրսում մնացած խոշոր եղջերավոր անասուններին կարկուտը լուրջ վնաս չի պատճառել, իսկ այ տնային թռչուններին սպանել է. «Կարկուտը տվել է հավերի, ղազերի գլխին` սատկացրել»:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները