ԿԳՆ. ՄԿՈՒ ոլորտում նորարարություններ են նախատեսվում
Կրթության և գիտության նախարարությունում նախնական արհեստագործական և միջին մասնագիտական կրթական հաստատությունների տնօրենների հետ նախարար Արմեն Աշոտյանի խորհրդակցության ընթացքում քննարկվել են նոր ուսումնական տարվա մեկնարկի հետ կապված հարցեր: Այս մասին տեղեկացնում է նախարարության մամուլի ծառայությունը:
Աղբյուրի փոխանցմամբ, նախարարը ներկայացրել է ՄԿՈՒ ոլորտում պետական քաղականության նոր մոտեցումները: Նա նշել է, որ ոլորտում մի շարք նորարարություններ են նախատեսվում, այդ ուղղությամբ իրականացվող օրենսդրական փոփոխությունները քննարկվում են խորհրդարանում:
«ՄԿՈՒ համակարգում նույնպես ներմուծում ենք տնօրենների հավաստագրման գործընթաց. քոլեջներում և ուսումնարաններում ղեկավար կաշխատեն այն մարդիկ, ովքեր կվերապատրաստվեն ու կհանձնեն ատեստավորման քննությունը: Հաշվի առնելով, որ ունենք իննսունականներից եկող ինչպես՝ բազմավաստակ ու փորձառու, այնպես էլ երիտասար դ տարբեր գիտելիքներ ու կրթություն ունեցող տնօրեններ, մենք բավական խստացնում ենք նաև տնօրենների նկատմամբ կրթական ցենզի պահանջը»,-շեշտել է Արմեն Աշոտյանը:
Անդրադառնալով քոլեջից բուհ տեղափոխվելու համակարգին՝ Արմեն Աշոտյանն ասել է, որ այս տարվանից սկսած քոլեջների լավագույն շրջանավարտները իրավունք կունենան տեղափոխվել միայն բուհերի հեռակա համակարգ՝ երկրորդ կուրս, նույն հնարավարությունը առկա համակարգի համար չի գործելու:
Նա անդրադարձել է նաև 12-ամյա պարտադիր հանրակրթության անցնելու համակարգի ներդրմանը՝ նշելով, որ օրենսդրական փաթեթն այժմ գնտնվում է ԱԺ-ում և հույս հայտնել, որ գալիք քառօրյաում վերջնական կընդունվի:
«Դպրոցն ավարտելուց հետո շրջանավարտները պարտադիր կերպով պետք է շարունակեն կրթույունը կամ ուսումնարանում և քոլեջում, կամ էլ ավագ դպրոցում: Դպրոցի պարագայում պետությունն ապահովում է բացառապես անվճար 12-ամյա կրթություն, իսկ ՄԿՈՒ համակարգում այդ կրթույթունը կլինի անվճար՝ ըստ պետության սահմանած մասնագիտությունների գերակայությաան»,- ասել է նա:
Ա. Աշոտյանի խոսքով, քանի որ քոլեջներն ու ուսումնարանները հիմնականում քաղաքներում են տեղակայված, նախատեսվում է դրանց կից ստեղծել հանրակացարաններ՝ գյուղաբնակ ուսանողների համար:
Ըստ նրա, մեծ ուշադրություն է դարձվելու հատկապես տարածաշրջանային նշանակության քոլեջներին:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա