Բրյունո Լը Ռուի. Հույս ունենք 2015-ին կընդունվի Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը
Ֆրանսիացի հասարակական-քաղաքական գործիչ, սոցիալիստ և հայասեր Ժան Ժորեսի մահվան 100-րդ տարելիցի արարողություններին մասնակցելու համար Հայաստան ժամանած պատվիրակության ղեկավար, Ֆրանիսիայի ԱԺ Սոցիալիստական կուսակցության խմբակցության նախագահ Բրյունո Լը Ռուին այսօր ՀՀ ԱԺ-ում մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ իրենց այցն ունի նաև քաղաքական նպատակ:
Նախ նա շեշտեց, որ հավատարիմ են մնում Ֆրանսիայի նախագահի որդեգրած արժեքներին և դիքորոշմանը, որով մեծ տեղ է հատկացվում Հայոց ցեղասպանության 100-ամյակի միջոցառումների շարքին:
«Հույս ունենք, որ 2015-ին կընդունվի այն օրենքը, որով քրեականորեն կհետապնդվի յուրաքանչյուր ոք, ով կժխտի Հայոց ցեղասպանության փաստը: Մենք հիմա հասել ենք այն աստիճանին, որ այլևս անհրաժետություն չկա նոր օրիանագծեր ներկայացնելու:
Ժամանակը հասել է, որպեսզի այդ օրինագիծն ընդունվի: Ես ուզում եմ ասել, որ պետք է դադարեցնել բոլոր տեսակ նախաձեռնությունները, որոնք խանգարում են նման օրենքի ընդունմանը և որով կքրեականացվի Ցեղասպանմության ժխտման փաստը:
Այլևս քաղաքական խնդիր այստեղ չկա, բոլորն են միակարծիք, որ անհրաժեշտ է քրեական հետապնդում իրականացնել Ցեղասպանությունը ժխտող մարդկանց հանդեպ»,- մանրամասնեց նա:
Բրյունո Լը Ռուին շեշտեց, որ այս դիրքորոշումն ունի նաև Ֆրանսիայի նախագահը: Ըստ Ֆրանսիայի իշխող կուսակցության ղեկավարի, այսօր հարցը միայն իրավական դաշտում է մնացել, իսկմիակ խնդիրն է՝ ունենալ այնպիսի տեքստ, որտեղ Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականոցնող փաստը չի խոչընդոտի ազատ արտահայտվելու իրավունքին:
«Անմիջապես, երբ կունանք այնպիսի տեքստ, որը իրավական առումով խոչընդոտներ չի ստեղծի, կկարողանանք այդ օրինագիծն ընդունել»,- ասաց նա:
Բրյունո Լը Ռուին, անդրադառնալով հայ-ֆրանսիական հարաբերություններին, նշեց, որ նորանոր համագործակցության եզրեր են նախանշվում:
Նախորդող՝
Ֆրանսիացի պատգամավոր. Չպետք է ականջալուր լինեմ ադրբեջանական կողմի կարծիքին
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին