Առաջին դասարանցիների թիվը նախորդ տարվա համեմատ ավելացել է. «ՀԺ»
Նոր ուստարում դպրոց հաճախող առաջին դասարանցիների թիվը նախորդ տարվա համեմատությամբ մեծ է շուրջ 700-ով: Անցյալ տարի առաջին դասարան է գնացել շուրջ 36 հազար 800 երեխա, այս տարի այդ թիվը շուրջ 37 հազար 500 է: Այս տեղեկատվությունը երեկ «Հայկական Ժամանակ»-ին է տրամադրել են Կրթության և գիտության նախարարությունից:
«Նկատենք, որ 2008 թվականին Հայաստանում ծնվել է 41 հազար 238 երեխա, այսինքն, դրանից 6 տարի հետո՝ 2014 թվականին, դպրոց պետք է հաճախեր ճիշտ նույնքան առաջին դասարանցի: Բայց, ինչպես տեսնում ենք, այդ թիվը շուրջ 3 հազար 740-ով պակաս է»,-գրել է թերթը