Բնապահպանության նախարարի հրամանով՝ 100-ից ավելի փորձագետ ազատվել է աշխատանքից. «Ժողովուրդ»
Այն օրվանից, երբ Արամայիս Գրիգորյանը նշանակվեց ՀՀ բնապահպանության նախարար, նրա աշխատանքի արդյունքներն առայժմ զգացվում են նախկին նախարար Արամ Հարությունյանի կադրերից ազատվելու դրսևորումներով:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ նոր նախարարը 100-ից ավելի փորձագետների է հեռացրել, ովքեր նշանակված են եղել նախարարության տարբեր վարչություններում, բաժիններում:
Թերթին հայտնի է դարձել, որ այդ փորձագետներին նախկին նախարարը նշանակել է հստակ նպատակով, որպեսզի ամենուր վերահսկողություն ունենա: Ու քանի որ գործադիր մարմնի աշխատակիցներն ընտրվում են հիմնականում քաղծառայության քննությունների միջոցով ուստի Ա. Հարությունյանը քաշքշուկներից խուսափելու, ինչպես նաև իր ցանկալի և ոչ պրոֆեսիոնալ մարդկանց անհրաժեշտ տեղում նշանակելու համար գտել է բավականին հեշտ տարբերակ, նրանց պարզապես ձևակերպել է որպես փորձագետ:
Երեկ «Ժողովուրդ»-ը բնապահպանության նախարար Ա. Գրիգորյանից հետաքրքրվել է՝ ինչո՞ւ են ազատվել փորձագետները. «Իմ նշանակվելու ժամանակ որոշ փորձագետներ են եղել և ես հրաման եմ արձակել նրանց աշխատանքից ազատելու մասին: Նրանց թիվը հստակ չեմ հիշում»:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան