Գրադարանի փոխտնօրեն. Դպրոցներին պարտադիր գրականության ցանկ չհանձնարարելը ճիշտ չէ
Կրթության և գիտության նախարարությունը դպրոցներին ընթերցանության համար պարտադիր գրականության ցանկ չի տալիս, ինչը, ըստ Երևանի Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի փոխտնօրեն Մադլեն Հովսեփյանի, ճիշտ չէ:
Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նա հիշեցրեց, որ գերատեսչությունը նախկինում դպրոցներին պարտադիր ցանկ էր հանձնարարում, իսկ այսօր դպրոցն ինքուրույն է որոշում:
«Փոքր տարիքի դպրոցականները՝ հեքիաթներ, իսկ միջին տարիքի դպրոցականներն արկածային գրականություն են կարդում: Ուսանողները հիմնականում կարդում են մասնագիտական գրականություն»,- ասաց գրադարանի փոխտնօրենը:
Մադլեն Հովսեփյանի խոսքով, հայ ընթերոցողները հիմնականում նախընտրում են Թումանյանի, Շիրազի, Րաֆֆու, ինչպես նաև համաշխարհային գրականության մեծերի ստեղծագործությունները կարդալ:
Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի փոխտնօրենը հավելեց, որ հայ ժամանակակից գրողները մեծ պահանջարկ չունեն իրենց ընթերցողների մոտ:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա