Հայաստանի և Հունաստանի արտգործնախարարները՝ ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացի մասին
Նյուպորտում նախօրեին ՆԱՏՕ-ի գագաթաժողովի շրջանակներում, նախարար Նալբանդյանը հանդիպել է Հունաստանի արտաքին գործերի նախարար Էվանգելոս Վենիզելոսին: Հանդիպմանը քննարկվել են Հունաստանի նախագահի` Հայաստան առաջիկա այցի նախապատրաստական աշխատանքները: Մտքեր են փոխանակվել հայ-հունական հարաբերությունների զարգացման շուրջ:
ԱԳՆ լրատվական ծառայությունը հաղորդում է, որ նախարարները կարևորել են միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցությունը:
Անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացին: Հունաստանի ԱԳ նախարարը բարձր է գնահատել և իր լիակատար աջակցությունը հայտնել Մինսկի խմբի համանախագահների ջանքերին` ուղղված հիմնախնդրի խաղաղ հանգուցալուծմանը:
Զրույցին անդրադարձ է կատարվել միջազգային և տարածաշրջանային մի շարք խնդիրների:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան