Երևանում փոշու, ծծմբի, ազոտի երկօքսիդի միջին ամսական կոնցենտրացիանները թույլատրելի նորմաների սահմաններում. ԱՎԾ
Ըստ ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության` Երևան քաղաքի 7 դիտակայաններում շուրջօրյա ակտիվ նմուշառման եղանակով մթնոլորտային օդի փորձանմուշներում որոշվել են հուլիս ամսվա փոշու, ծծմբի երկօքսիդի, ազոտի երկօքսիդի և գետնամերձ օզոնի պարունակությունները:
Ակտիվ նմուշառման միջոցով ընդհանուր առմամբ վերցվել է օդի 866 փորձանմուշ: Որոշված նյութերի միջին ամսական կոնցենտրացիաները դիտվել են թույլատրելի նորմաների սահմաններում:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից, քաղաքի մթնոլորտային օդի փորձանմուշներում ավտոմատ կայանների միջոցով որոշվել են ածխածնի մոնօքսիդի, ազոտի օքսիդների (ազոտի մոնօքսիդ, ազոտի երկօքսիդ և ընդհանուր օքսիդներ) և ծծմբի երկօքսիդի պարունակությունները: Ավտոմատ սարքի միջոցով ածխածնի մոնօքսիդի պարունակության որոշման համար կատարվել է օդի 9 476, ազոտի օքսիդների համար` 2 604, ծծմբի երկօքսիդի համար` 20 992 դիտարկում: Ըստ ավտոմատ սարքերով գրանցված տվյալների, մթնոլորտային օդի փորձանմուշներում որոշված նյութերի միջին ամսական կոնցենտրացիաները դիտվել են թույլատրելի նորմաների սահմաններում:
Քաղաքի պասիվ նմուշառման 47 դիտակետերի միջոցով վերցված մթնոլորտային օդի 363 փորձանմուշներում ծծմբի երկօքսիդի և ազոտի երկօքսիդի կոնցենտրացիաները դիտվել են թույլատրելի նորմաների սահմաններում:
Հուլիսին մակերևութային ջրերի նմուշառ կատարվել է հանրապետության 41 գետերի, Արփա –Սևան ջրատարի, Արփիլճի, Ախուրյանի, Ապարանի, Ազատի, Կեչուտի ջրամբարների և Երևանյան լճի 105 դիտակետերում: Վերցված 105 փորձանմուշներում որոշվել է 40-ական ցուցանիշ: