ԱՄՆ Պետդեպի հաղորդագրությունը` Քերի-Սարգսյան-Ալիև հանդիպման մասին
ԱՄՆ Պետքարտուղարության մամուլի ծառայությունը հանդես է եկել հաղորդագրությամբ, որով ամփոփել է երեկ ՆԱՏՕ-ի գագաթաժողովի շրջանակներում ամերիկյան կողմի նախաձեռնությամբ տեղի ունեցած Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման արդյունքները:
«Պետքարտուղար Քերին իր խորը մտահոգությունները հայտնեց վերջին շրջանում շփման գծում տեղի ունեցած բռնությունների աճի հետ կապված, որոնք աչքի ընկան ամենաշատ մահերի թվով` 1994 թվականի հրադադարից հետո: Միացյալ Նահանգները հավատացած է, որ ռազմական գործողությունների դադարեցումը և Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումը խաղաղություն և բարգավաճում կբերի երկու երկրների ժողովուրդներին` նպաստելով Հարավային Կովկասում կայունության ամրապնդմանը: Առաջնորդվելով այս նպատակներով` Պետքարտուղար Քերին կոչ է արել նախագահներին խստորեն պահպանել հրադադարի ռեժիմը և լրացուցիչ քայլեր ձեռնարկել` նախապատրաստել իրենց հասարակություններին` հասնելու խաղաղության»,- ասված է հայտարարության մեջ:
Հաղորդվում է, որ Ջ. Քերին խրախուսել է նախագահներին` սերտորեն համագործակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ, ովքեր հաստատակամ են խաղաղության և տևական կարգավորման հասնելու հարցում, ինչպես նաև ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին` կարգավորման հիմնարար սկզբունքների շուրջ բանակցությունները շարունակելու հարցում համաձայնության գալու համար:
«Պետքարտուղարը կոչ է արել կողմերին ներգրավվել ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո էլ ավելի ֆորմալ բանակցային ձևաչափում, որը առաջարկվել էր ԵԱՀԿ նախագահող Շվեյցարիայի նախագահի կողմից: Կայուն գործընթացը անհրաժեշտ է կողմերի միջև վստահությունը բարձրացնելու և հարատև խաղաղություն կառուցելու գործում, որին արժանի են այդ տարածաշրջանի ժողովուրդները»,- նշված է Պետքարտուղարության տարածած հաղորդագրության մեջ:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները