Ախթալայում տոն է
Լոռու մարզի Ախթալա քաղաքն այս պահին բազմամարդ է:
«Քաղաքում ուրախ և բարձր տրամադրություն է տիրում»,-Panorama.am-ին փոխանցեց քաղաքապետ Հայկազ Խաչիկյանը:
Քիչ անց քաղաքի սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու բակում կմեկնարկի արդեն ավանդական դարձած Խորովածի 6-րդ միջազգային փառատոն-մրցույթը:
Այս տարի փառատոնի մշակութային մասին իրենց մասնակցությունը կունենան առաջատար մշակութային, թատերական և պարային խմբեր` սկսած հայկական-ժողովրդականիցմինչև համաշխարհային փոփ-ռոք: Կցուցադրվեն նաև հայ և վրացի նկարիչների գործեր: Փառատոնն այսուհետ կկրի «Խորովածի, երաժշտության և արվեստի» փառատոն անվանումը:
Այս տարի եզդիները նույնպես տաղավարներ են վերցրել, մասնակցելու են նաև ուսումնական կենտրոններ, և մրցույթի հաղթողների համար նախատեսված են նվերներ և մրցանակներ:
Փառատոնի խորագիրն է «Երբ գալիս է սեպտեմբերը»:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան