Արթուր Բաղդասարյանն արդեն թերթ ունի. «Հրապարակ»
ՕԵԿ ղեկավար Արթուր Բաղդասարյանը ընդդիմության դաշտում իր «խոսքը» տեղ հասցնելու և մյուսներից հետ չընկնելու նկրտումներով փորձում է քարոզչական միջոցներ ստեղծել: Արդեն մի քանի ամիս է, ինչ ՕԵԿ-ը քրտնաջան աշխատում է սեփական հեռուստաալիք ունենալու խնդրի վրա` «Երևան» թիվին Հ3 դարձնելու ճանապարհին է:
«Իսկ երեկ Բաղդասարյանի հովանավորությամբ լույս տեսած «Հարթակ» թերթի անդրանիկ համարի շնորհանդեսն էր: Թերթի գաղափարը, ինչպես ասել է խմբագիրը ծնվել է մեկ շաբաթ առաջ ու մեկ շաբաթ անց հասցրել են համար թողարկել»,-գրել է «Հրապարակ»-ը: