Լոքյանը` գյուղատնտեսության նախարարի հավանական թեկնածու. «Հրապարակ»
Գյուղատնտեսության նախարարությունում և հարակից կառույցներում երեկ տագնապ էր նախարարի փոփոխության լուրերի հետ կապված: Հատկապես Սերգո Կարապետյանի թիմակիցները տագնապի մեջ էին: Ըստ տարածված լուրերի, Հովիկ Աբրահամյանը նախկին նախարար ՀՅԴ-ական Դավիթ Լոքյանին է պատրաստսում վերադարձնել գյուղնախարարի պաշտոնին: Հիշեցնենք, որ Լոքյանի որդին, Աբրահամյանի 7 խորհրդականներից մեկն է:
Սակայն Դավիթ Լոքյանը հերքել է լուրը: Հովիկ Աբրահամյանն իրեն առաջարկե՞լ է զբաղեցնել նախարարի պաշտոնը:
«Ոչ, չի եղել, և հնարավոր չէ, որ ես վերադառնամ պաշտոնին, ես բյուրոյի անդամ եմ և շարունակում եմ մնալ այդպիսի բան Դաշնակցությունը չի նախատեսել»,- Հրապարակ»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Լոքյանը: