Իրանն ու ԱՄՆ-ն պաշտոնապես հերքում են Իրաքում համատեղ ռազմական գործողություններ իրականացնելու մասին լուրը
«Իրանն ու ԱՄՆ-ն պաշտոնապես հերքում են Իրաքում համատեղ ռազմական գործողություններ իրականացնելու մասին լուրը»,-այդ մասին հաղորդում է իրանական «ԻՌՆԱ» լրատվական գործակալությունը:
Հիշեցնենք, որ նախօրեին «BBC» լրատվական գործակալության իրանական ծառայությունը տեղեկատվություն էր հրապարակել, համաձայն որի՝ Իրանի հոգևոր առաջնորդի թույլտվությամբ՝ Իրանի ԶՈւ ներկայացուցիչներն Իրաքում «Իսլամական պետության» հարցով կարող են հանդիպել ամերիկացի զինվորականներին:
Իրանի ԱԳՆ մամլո խոսնակ Մարզիե Աֆխամն, անդրադառնալով «Իսլամական պետության» դեմ պայքարում Իրանի և ԱՄՆ-ի հնարավոր համագործակցությանը, մասնավորապես նշել է. «Այդ հարցում արդեն հայտնի է մեր դիրքորոշումը և սույն տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը»:
ԱՄՆ պետդեպարտամենտի մամլո խոսնակ Մարի Հարֆն էլ, իր հերթին հերքելով տեղեկատվությունը, նշել է. «Մենք ներկայում նպատակ չունենք Իրանի հետ համատեղ ռազմական գործողություններ իրականացնել կամ տեղեկատվություն փոխանակել»:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում