Իրաքի կառավարություն ուղարկված գումարները չեն հասնում եզդի ժողովրդին. Թամոյան (տեսանյութ)
Անընդունելի է քսանմեկերորդ դարում ցեղասպանություն իրականացնելը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ-ում եզդիների միության նախագահ Ազիզ Թամոյանը:
Նա նշեց, որ Իրաքից փախած եզդիների մասն այժմ Թուրքիայում են, մի մասը` Սիրիայում. «Սիրիայի կառավարությունը նրանց օգնում է, չնայած Սիրիան էլ ներկայումս խնդիրներ ունեցող երկիր է»:
Թամոյանը ասաց, որ չի հասկանում գերտերությունների լռությունը, երբ մի ողջ ժողովուրդ սովամահ է լինում և կոտորվում. «Ինչու են գերտերությունները լռում, այս իսլամական ալիքը տարածվելու է աշխարհի վրա: Նրանց նպատակը եզդիներին վերացնելը չէ, նրանք նպատակ ունեն իսլամական տերություն ստեղծել»:
Նա տեղեկացրեց, որ ներկայումս 2300 կին գերության մեջ է, նրանց պետք է փրկել:
Անդրադառնալով ՀՀ կառավարության տրամադրած օգնությանը՝ եզդիների միության նախագահն ասաց, որ Հայաստանի կառավարությունը նույնպես իր հնարավորությունների սահմաններում իր աջակցություն ցուցաբերեց եզդի ժողովրդին:
Նա նաև խնդրանքով դիմեց բոլորին, ովքեր ուզում են եզդիներին ձեռք մեկնել, այդ գումարները չուղարկել Իրաքի կառավարությանը, քանի որ այդ պարագայում ուղարկված գումարները չի հասնելու եզդի ժողովրդին:
«Դրանք պետք է ուղարկել Իրաքի հյուսիսում գտնվող նրանց սրբավայրը՝ Լալիշ: Հայաստանում ստեղծել ենք մի կազմակերպություն, որտեղ հաշվեհամար կա, որին նույնպես կարելի է գումարներ ուղարկել»,-տեղեկացրեց Թամոյանը:
Հանդիպմանը ներկա ՀՀ ազգային փոքրամասնությունների ազգա-մշակութային կազմակերպությունների համակարգող խորհրդի եզդի ազգաբնակչության ներկայացուցիչ Սիաբանդ Բաքոյանն էլ ավելացրեց, որ ընթացքի մեջ է և՛ Արցախում, և՛ Հայաստանի որոշ մարզերում նրանց բնակեցնելու հարցը:
Ըստ նրա՝ ավելի լավ է իրենց հայրենիքից դուրս գալու դեպքում եզդիները գան Հայաստան, քան թե Թուրքիա:
Նախորդող հրապարակումներ՝
Հայաստանի օգնությունը` Իրաքի եզդիներինԱ.Թամոյան.
Իրաքում 20 հազար եզդիներ զինվել են և պատրաստ են կռվելու
Ամենայն Հայոց Կաթողիկոսի կոչը՝ անհապաղ քայլեր ձեռնարկել դադարեցնելու համար եզդիների ջարդերը Իրաքում
Ա. Սաղաթելյան. Հայաստանն իր ուժերի չափով հետևողականորեն սատարելու է փորձության մեջ հայտնված բարեկամ եզդի ժողովրդին
«Հետագան ցույց կտա՝ ինչքանով են իրական իրաքյան եզդիներին օգնելու ՀՀ ԱԳՆ հրահանգները»
Իրաքում եզդիների զանգվածային ոչնչացումը Արևմուտքի երկակի ստանդարտների դրսևորում է. թուրքագետ (տեսանյութ)
ԱԳՆ. Կիսում ենք Հայաստանում ապրող եզդիների վրդովմունքը տեղի ունեցող ողբերգական զարգացումների կապակցությամբ
Այն, ինչ իրաքյան եզդիների հետ է կատարվում, եղել է 1915 թվականին հայերի հետ. Թամոյան
Գերտերությունները կօգնեն Իրաքի եզդիներին. Ազիզ Թամոյան (տեսանյութ)
«Իրաքյան եզդիների ցանկությունն է, որ իրենց զբաղեցրած տարածքը համարվի ԱՄՆ-ի վարչական տարածք»
Հայաստանյան եզդիները մարդասիրական օգնություն են խնդրում իրաքյան եզդիների համար (տեսանյութ)
«ՀՀ իշխանությունները կիսում են եզդիական համայնքի մտահոգությունները»
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները