
Հյուսիսային Կորեան երեք բալիստիկ հրթիռ է արձակել
Հյուսիսային Կորեան հերթական անգամ փոքր հեռահարության բալիստիկ հրթիռների փորձարկում է իրականացրել Ճապոնական ծովի տարածքում: Այս մասին հաղորդում է «Ասոշիեյթիդ Պրես» գործակալությունը, հղում անելով Հարավային Կորեայի պաշտպանության գերատեսության իր աղբյուրներին:
Հաղորդագրության համաձայն, հրթիռներն անցել են 210 կմ և անկել ծովում: Արձակված հրթիռների տեսակը չի նշվում: Նշվում է, թե սա սեպտեմբերի սկզբից ԿԺԴՀ-ի տարածքից բալիստիկ հրթիռների արձակման երկրորդ դեպքն է:
Կորեական թերակղզում լարվածության հերթական սրումը կապված է Հարավային Կորեայի և Միացյալ Նահանգների համատեղ զորավարժությունների հետ, որոնց հատկապես ցավագին է արձագանքում Հյուսիսային Կորեան, դրանք դիտարկելով ԿԺԴՀ-ի դեմ պատերազմի նախապատրաստություն: