Էդվարդ Նալբանդյանը՝ ՆԱՏՕ-ում ընդունված հռչակագրի մասին. «Դա վնաս է հասցնում բանակցային գործընթացին»
ՆԱՏՕ-ի վերջին գագաթաժողովում ընդունված հռչակագրի այն դրույթում, որը վերաբերում է Մոլդովայում և Հարավային Կովկասում կոնֆլիկտների կարգավորմանը, ներառվել են ձևակերպումներ, որոնք ընդհանրացված, ընտրովի մոտեցումներ են արտահայտում, որը չի համապատասխանում ԵԱՀԿ եռանախագահների կողմից արտահայտված առաջարկներին, մոտեցումներին, չի համապատասխանում նաև այն բազմաթիվ հայտարարություններին, որոնք ընդունվել են վերջին տարիներին ԵԱՀԿ շրջանակներում: Հայաստանի և Ավստրիայի արտաքին գործերի նախարարների համատեղ ասուլիսում ասաց արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:
Նրա խոսքով, դա վնաս է հասցնում բանակցային գործընթացին, տարածաշրջանում կայունությանն ու անվտանգությանը, նաև Ադրբեջանի դիրքորոշմանն այն իմաստով, որ, փաստորեն, Ադրբեջանն առավել կտրվում է իրականությունից, իր ռազմատենչ քաղաքականությամբ ի հակառակ է գնում միջազգային հանրության մոտեցմանը:
«Ընտրովի մոտեցումը միջազգային իրավունքի սկզբունքներին հակասում է նաև ՄԱԿ կանոնադրությանը ու Հելսինկիի եզրափակիչ ակտին»,- ասաց Է. Նալբանդյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները