Ժամկետային զինծառայողի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ
Այսօր ՀՀ ՊՆ N զորամասի ավտոհավաքակայանի շինության ետնամասում, ծնոտի շրջանում մահացու հրազենային մարմնական վիրավորումով հայտնաբերված ժամկետային զինծառայող, շարքային Սամվել Հարությունյանի մահվան փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ Քրեական օրենսգրիք 110-րդ հոդվածի (Ինքնասպանության հասցել) 1-րդ մասի (Սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով անձին անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը` պատժվում է ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով) հատկանիշներով: Այս մասին Panorama.am-ին տեղեկացրեց ՀՀ ՊՆ քննչական ծառայության հասարակության հետ կապերի բաժնի ավագ սպա Մերի Սարգսյանը:
Հիշեցնենք, որ այսօր, ժամը 01:15-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի ավտոհավաքակայանի շինության ետնամասում, ծնոտի շրջանում մահացու հրազենային մարմնական վիրավորումով հայտնաբերվել է պահակախմբում որպես ժամապահ ընդգրկված ժամկետային զինծառայող, շարքային Սամվել Սեյրանի Հարությունյանը /ծնվ. 1992թ., 2013-1 զորակոչ, Մաշտոցի զ/կ/: Այս մասին տեղեկացնում է ՊՆ մամուլի ծառայությունը: Դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները