Սեբաստիան Կուրց. Վիեննան պատրաստ է շարունակել օժանդակել նրանց, ովքեր կցանկանան իրականացնել քաղաքական երկխոսություն
«Հայաստանը ողջունում է ուկրաինական հարցում ձեռք բերված պայմանավորվածությունները, որոնք արդեն կյանքի են կոչվում: Դա ճանապարհ կբացի բանակցային սեղանի շուրջ հարատև կարգավորման լուծումներ գտնել»,- Հայաստանի և Ավստրիայի Եվրոպայի, ինտեգրացիայի և արտաքին գործերի նախարարների համատեղ ասուլիսում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:
Ավստրիայի Եվրոպայի, ինտեգրացիայի և արտաքին գործերի նախարար Սեբաստիան Կուրցն էլ հույս հայտնեց, որ վերջին շրջանում տեղի ունեցած զինված հակամարտությունները կլուծվեն խաղաղ ճանապարհով:
«Վիեննան պատրաստ է շարունակել օժանդակել նրանց, ովքեր կցանկանան իրականացնել քաղաքական երկխոսություն»,- ասաց նա, ապա հիշեցրեց, որ 2013 թ. նոյեմբերին Վիեննայում հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի նախագահները:
«Օգտակար էր այդ հանդիպումը: Հույս ունեմ, որ երկխոսությունը կհաղթի, հետագայում ռազմական հակամարտություններ չեն լինի»,- նշեց Ավստրիայի արտաքին գերատեսչության ղեկավարը:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին