Ավստրիայի ԱԳ նախարար. Մեզ մտահոգում է մարդու իրավունքների իրավիճակը Ադրբեջանում
«Մեզ մտահոգում է մարդու իրավունքների իրավիճակը Ադրբեջանում: Մի քանի օրից այցելելու եմ Ադրբեջան և հնարավորություն կլինի տեղում քննարկել նաև այդ խնդիրը»,-Հայաստանի և Ավստրիայի արտաքին գործերի նախարարների համատեղ ասուլիսում ասաց Ավստրիայի Եվրոպայի, ինտեգրացիայի և արտաքին գործերի նախարար Սեբաստիան Կուրցը:
Հիշեցնենք, որ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով սեպտեմբերի 8-9-ը պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Ավստրիայի Հանրապետության Եվրոպայի, ինտեգրացիայի և արտաքին գործերի նախարար Սեբաստիան Կուրցը։
Նախքան ասուլիսը, կայացել է Հայաստանի և Ավստրիայի արտաքին գործերի նախարարների բանակցությունները:
Ըստ նրա, իրենց, որպես ԵՄ անդամ երկիր, ինչպես նաև մի երկիր, որտեղ կարևոր է մարդու իրավունքները, հատկապես մտահոգում է Ադրբեջանում քաղաքական բանտարկյալների իրավիճակը:
«Անպայման կօօգտագործենք մեր հնարավորությունն արտահայտելու մեր քննադատական վերաբերմունքը»,- նշեց Ավստրիայի արտաքին գերատեսչության ղեկավարը:
Պատասխանելով հարցին, թե Ադրբեջանում, որն այս տարի Եվրոպայի խորհուրդը նախագահող երկիր է, ոտնահարվում են մարդու իրավունքները, սահմանափակվում է խոսքի ազատությունը, արդյո՞ք վնաս չի հասցնում Եվրոպայի խորհրդի հեղինակությանը, Ս. Կուրցն ասաց, որ նախագահությունը Եվրոպայի խորհրդում կատարվում է այբենական կարգով:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին