ԱՄՆ-ի պահանջը ՌԴ-ից կմնա անհետևանք. քաղաքագետ
ԱՄՆ պահանջել է Ռուսաստանից հեռացնել իր զորքերը Վրաստանի հետ սահմանից: Նման հայտարարությամբ է հանդես եկել ԱՄՆ պաշտպանության նախարար Չակ Հեյգելը Վրաստանի իր գործընկերոջ հետ համատեղ մամուլի ասուլիսում: Այս մասին գրում է Լենտա.ռու կայքը:
Չակ Հեյգելը պաշտոնական այցով Վրաստանում է սեպտեմբերի 6-ից:
«ԱՄՆ-ն շարունակում է կոչ անել Ռուսաստանին ամբողջությամբ հեռացնել իր զորքերը Վրաստանի հետ սահմանից: Մենք ողջունում ենք այն հաստատակամությունը, որը Թբիլիսին դրսևորում է այս հարցում: Այս երկրում և Ուկրաինայում Ռուսաստանի գործողություններն իրենից ներկայացնում են երկարաժամկետ մարտահրավեր, որին Վաշինգտոնն ու իր դաշնակիցները շատ լուրջ են վերաբերվում»,- հայտարարել է Հեյգելը:
«ԱՄՆ պաշտպանության նախարարի հայտարարությունը ոչ մի արդյունք չի բերի, ոչ մի զորք էլ դուրս չի բերվի»,- Panorama.am-ի հետ զրույցում, մեկնաբանելով Չ. Հեյգելի հայտարարությունը, ասաց քաղաքագետ Սերգեյ Մինասյանը:
Նրա խոսքով, քաղաքական գործիչները, դիվանագետները երբեմն անում են հայտարարություններ՝ շատ լավ հասկանալով, որ դա ոչ մի բան չի բերի: