Քննարկվում է ուսման վարձի վերին շեմ սահմանելու մասին օրինագիծը
ՀՀ կրթության և գիտության նախարարությունում այսօր տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում Եվրոպական միության Բարձրագույն կրթության սոցիալական ուղղվածության ուսումնասիրությամբ զբաղվող PL4SD փորձագետների խմբի հետ: Այս մասին տեղեկացնում է ԿԳՆ մամուլի ծառայությունը:
ՀՀ ԿԳ նախարարի տեղակալ Կարինե Հարությունյանը ներկայացրել է բարձրագույն կրթության ոլորտի ՀՀ կառավարության սոցիալական քաղաքականությունը և նշել, որ Հայաստանը Բոլոնիայի գործընթացի համատեք ստում իրականացրել է մի շարք կառուցվածքային և բովանդակային փոփոխություններ, ինչպես նաև մշակել է սոցիալական աջակցության փաթեթ՝ բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորող ուսանողների համար:
Փոխնախարարի խոսքով, կատարվել են օրենսդրական մի շարք փոփոխություններ, որոնք հնարավորություն են տալիս պետության կողմից ամրագրված սոցիալական խմբերին օգտվել ուսման վարձի զեղչերից: Ուսման վարձի զեղչեր են նախատեսված անապահովության համակարգում հաշվառված ընտանիքների ուսանողների, բազմազավակ ընտանիքների, սոցիալական կարգավիճակ ունեցող և հաշմանդամ Ս ւսանողների համար: Առաջին և երկրորդ կարգի հաշմանդամություն ունեցողների համար բարձրագույն կրթությունն անվճար է, պետությունը մրցութային կարգով փոխհատուցում է նաև բանակից զորացրվածների կրթությունը:
Կարինե Հարությունյանը հայտնել է, որ բարձրագույն և հետբուհական կրթության մասին օրենքում կատարված փոփոխության համաձայն՝ բուհերը պարտավորվել են ուսանողական վարձերից ստացված եկամուտների առնվազն 7 տոկոսը հատկացնել սոցիալապես անապահով ուսանողների վարձերի մասնակի կամ ամբողջական փոխհատուցմանը:Կան նաև հասարակական և մասնավոր բնույթի բարեգործական տարբեր նախաձեռնություններ, որոնք իրականցանում են ուսման վարձի փոխհատուցման և կրթաթոշակային ծրագրեր՝ ուսանողների համար:
Նշվել է, որ Հանդիպման ժամանակ անդ րադարձ է եղել նաև «Լույս» հիմնադրամի գործունեությանը, ուսման վարձերի սահմանման ընդհանուր սկզբունքներին և մի շարք այլ հարցերի:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում