ԱԺ ոչ իշխանական 4 ուժերի ձմեռը, գարունը, ամառն ու դեռ չթեժացրած աշունը

Հայաստանյան քաղաքական դաշտում ընդդիմության դիրքերից հանդես եկող ոչ իշխանական 4 ուժերը այս տարվա հունվար ամսից սկսած հետևողականորեն կոնսոլիդացման գործընթացի մեջ էին, որն ուղղորդվում էր տարբեր ձևաչափերով՝ հանդիպումներով ու բազմաթիվ հայտարարություններով: Ի վերջո, խորհրդարանական հանդիպումներից զատ քառյակն առաջին անգամ միասնաբար մասնակցեց «ԴԵՄ!ԵՄ» նախաձեռնության կողմից կազմակերպված հանրահավաքին: ՀԱԿ-ը, Դաշնակցությունը, «Բարգավաճ Հայաստանը», «Ժառանգությունը» ներկայացնող գործիչներն իրենց ելույթներում ընդգծում էին, թե արդյունքի հասնելու համար անհարժեշտ է միասնականություն: 

Սահմանադրական դատարան ներկայացրած դիմումը ևս միասնականության դրսևորում էր: Նշենք, որ Սահմանադրական դատարանը հունվարի 24-ին կասեցրել էր 2014թ. հունվարի 1-ից ուժի մեջ մտած «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի որոշ հոդվածների գործողությունը մինչև մարտի 28-ը:

Ավելի ուշ, քառյակը ներկայացնող ուժերից «Ժառանգությունը», որը հայտնի է նման քառակողմ ձևաչափերը բոյկոտելով (հիշենք վերջին խորհրդարանական ընտրությունների նախօրյակին ձևավորված միասնական շտաբի աշխատանքները), ավելի ուշ հրավիրեց հանրահավաք, որի ժամանակ կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց. «Այս իշխանությունը վերից վար պետք է փոխվի»:Եվ դրա համար նշեց կոնկրետ ժամկետ՝ ապրիլ ամիսը։

Նմանատիպ հայտարարությունները հաճախակի դառնալու դեպքում կորցնում են իրենց ազդեցիկությունը և ակամայից նմանվում են կենացների:

Այնուհետև քառյակը սկսեց մի նախաձեռնություն՝ մարզային հանրահավաքներ, որով ակնկալվում էր, որ նրանց միասնականությունն ավելի պոպուլյար պետք է դառնար, ինչպես նաև հավատ ու վստահություն ներշնչեր հանրության շրջանում: Որոշվել էր, որ մարզային հանրահավաքները պետք է սկսեն Գյումրիից ու Վանաձորից, որոնք շարունակական բնույթ պետք է կրեին: Սակայն հանրահավաքային հանդիպումները այդպես էլ կյանքի չկոչվեցին:

Ոչ իշխանական ուժերի ոգևորությունն էլ ավելի թեժացավ, երբ կառավարության ղեկավար, նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը հրաժարական տվեց: Միանգամից սկսեցին տարբեր հաթակներից ու ամբիոններից հայտարարվել, որ կառավարության հրաժարականը քառյակի գործունեության արդյունքն է, չնայած այն բանին, որ պաշտոնապես հայտարարվեց, թե վարչապետի հրաժարականը իր անձնական որոշումն է և կապված չէ ոչ մի կուսակցության պահանջի հետ: Օրինակ, ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը հայտարարել էր, որ հիմնականում և, ըստ էության, վարչապետի հրաժարականը պայմանավորված էր 4 ոչ իշխանական ուժերի համատեղ գործողություններով:

Շատ չանցած, «Ժառանգության» լիդերը հայտարարեց 4 ուժերի առաջնորդների ձևաչափով հանդիպման մասին՝ նշելով, որ «այն ինչ որ կա այսօր խորհրդարանական համագործակցություն է և կարող ենք ասել, որ ընդհանուր հայտարարն է, նվազագույն շեմն է»: Լիդերների ձևաչափով հանդիպում կազմակերպելու վերաբերյալ քառյակը բազմիցս է քննարկել, ուստի այն տեղի ունեցավ սույն թվականի ապրիլի 10-ին, որին չէր մասնակցում ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը: Իսկ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը պարզաբանել էր, որ այդ հարցը բազմիցս քնարկվել է քառյակի հանդիպումներում և նման հանդիպում կարող է լինել, եթե որևէ հարց չեն կարողանում լուծել քառյակի շրջանակներում: Ուստի անլուծելի հարցեր չկան և լիդերի մասնակցությամբ քննարկելու խնդիր չկա, առավել ևս ընկերվարական սկզբունքներով գործող ուժի մոտ:

Չորս ուժերի ներկայացուցիչների կողմից հայտարարվել էր, որ ամենագլխավորը միասնական օրակարգի մշակումն է, և արդեն հունիս ամսին քառյակը հրապարակեց 12 կետերից բաղկացած ոչ թե ծրագիր, այլ պահանջ, որն ուղղված էր իշխանություններն: Բացի այն, որ 4 ուժերը հրապարակեցին այդ կետերը և ակնկալում էին համապատասխան գործողություն իշխանությունների կողմից, այլ նաև սահմանեցին այդ կետերի կատարման հստակ վերջնաժամկետ՝ սեպտեմբերի վերջ:

12 պահանջների կատարման համար քառյակի կողմից տրված ժամանակը իշխանությունները թե ինչպես իրականացրեցին, առաջիկայում կհայտարարեն, և գնահատականներով հանդես կգան հենց քառյակի ներկայացուցիչները, սակայն մինչ այդ քառյակը մեկնել էր իր վաստակած հանգստին: Ի դեպ, հանգստի մեկնեցին ԱԺ ամառային նստաշրջանի ավարտին և արդեն վերադարձել են ակտիվ գործունեության աշնանային նստաշրջանի շրջանակներում: Այսինքն, Րաֆֆի Հովհաննիսյանի այն հայտարարությունը, թե քառյակի գործունեությունն միայն խորհրդարանական համագործակցություն է դեռ շարունակում է ակտուալ մնալ:

Ամառային հանգստի ժամանակ ասուլիսով հանդես եկավ միայն «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը, որի հիմնական ասելիքը հետևյալն էր. «Իշխանությունները չեն կատարել քառյակի 12 պահանջներից որևէ մեկը, և քառյակը արդեն պարտավոր է նախագահի հրաժարականի հարց բարձրացնել»: Թե որքանով այդ հայտարարությունը կյանքի կկոչվի, քռայակը հանրությանը տեղյակ կպահի: Սակայն մինչ այդ նշենք հետևյալը, որ մինչև արձակուրդ մեկնելը անընդհատ հայտարարվում էր թեժ աշնան մասին, իսկ աշունն արդեն սկսվել է, սակայն աշնան թեժությունը միայն եղանակով է պայմանավորված: Երբ էլեկտրաէներգիայի սակագների մեջ փոփոխություններ եղան, ամառային այդ շրջանում միակ ակտիվ քառյակի ներկայացուցիչը հայտարարեց, որ քառյակն իր պատասխանը կտա աշնանը: «Եթե իսկապես իշխանությունը այս քաղաքական պաուզան օգտագործում է, որպեսզի նման որոշումներ պարտադրի ժողովրդին, քառյակն աշնանը համարժեք պատասխան կտա նման իշխանությանը»,- նշել էր Հակոբյանը: 

Այդ ընթացքում նաև եղավ ՀՅԴ-ԲՀԿ երկկողմ հանդիպխում սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ ունեցած դիրքորոշումների հստակեցման հարցով:

Ինչպես գիտենք, ՀՅԴ-ն կողմ է 100% համամասնական ընտրակարգին և խորհրդարանական հանրապետության անցնելուն: Իսկ ԲՀԿ-ն ու քառյակի մյուս անդամները ՀՅԴ-ի այդ դիրքորոշումը չեն կիսում: Փորձագիտական շրջանակները կանխատեսում են, որ քառյակի պառակտման հիմնական անկյունաքարը հենց լինելու է սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ այդ տարկարծությունը:

Ինչ վերաբերում է պառակտվելուն կամ «Միասնական շտաբ-2» դառնալուն, ապա ժամանակը ցույց կտա: Իսկ թեժ աշնան մասին հայտարարությունները, որոնք պետք է դրսևորվեին հանրահավաքներով և ակտիվ գործողություններով, դեռևս արձակուրդային իներցիա են պահպանում. այլ կերպ ասած՝ թեժ աշնան նախապատրաստական աշխատանքները ակամայից պասիվ են:

Վահագն Սարոյան, վերլուծաբան



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:10
Լուիս Մորենո Օկամպոյի տունն ամբողջովին ավերվել է Կալիֆոռնիայի հրդեհից
Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն X-ի իր միկրոբլոկում գրել է. «Մալիբուում գտնվող իմ տունն...
Աղբյուր` Panorama.am
22:39
Ռուսաստանը թող գազը մեզ թանկ վաճառի, մենք այլընտրանքներ ունենք. Գագիկ Մելքոնյան
«Մենք Ռուսաստանին ավելի շատ ենք պետք, քանց թե իրենք են մեզ պետք»,- NEWS.am-ի հետ զրույցում ասել է ԱԺ «Քաղաքացիական...
Աղբյուր` Panorama.am
22:24
Շուրջ 120 միլիոն դոլար ավել չափով օտարերկրյա ներդրումներ դուրս են եկել Հայաստանից, քան եկել են. Թադևոս Ավետիսյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը գրում է «2024 թվականի առաջին ինը ամիսների տվյալներով արձանագրվել է...
Աղբյուր` Panorama.am
21:59
Հիմա քաղաքական հայտ ներկայացնողների ճնշող մեծամասնությունը պարտված է բարոյական հարթության մեջ. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է.  «Առաջնորդը միշտ ամենաշատն ու ամենաթանկն է դնում զոհասեղանին։ Նույն կերպ և առաջնորդության...
Աղբյուր` Panorama.am
21:46
Բաբայան. Նույն ավտոմեքենայում գտնվող նույն անձանց արդեն չորրորդ անգամ կասկածում են ապօրինի զենք կրելու մեջ
Ինչ-որ մեկի անառողջ գլխում ծնվել է միտք, որ Արթուր Վանեցյանը չպետք է օգտվի պահնորդական ծառայութուններից։
Աղբյուր` Panorama.am
21:46
Էջմիածնում կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ
Մայր Աթոռից հայտնում են, որ Էջմիածնում կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ «Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և...
Աղբյուր` Panorama.am
21:23
Ա. Բաբայանն ընկերների հետ եղել են երկու մեքենայով, որոնցից մեկը պատկանում է Վանեցյանին. Փաստինֆո
Իրավապաշտպան, փաստաբան Արսեն Բաբայանն իր ընկերների հետ ձերբակալվելու ժամանակ եղել են երկու մեքենայով, որոնցից մեկը պատկանում է ԱԱԾ նախկին...
Աղբյուր` Panorama.am
21:20
Հայաստան է ժամանելու Իրանի Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խումբը
Հունվարի 12-15-ը Հայաստան է ժամանելու Իրանի Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խումբը։ Պատվիրակությունը ղեկավարելու է  Մեջլիսի պատգամավոր...
Աղբյուր` Panorama.am
20:50
Տեղեկատվությունը, թե հարկադիր պարտավորություն ունեցողները չեն կարող երկրից դուրս գալ, խեղաթյուրված է. հայտարարություն
Սոցիալական ցանցերում տարածվող ապատեղեկատվությունը, թե հարկադիր պարտավորություն ունեցող անձինք չեն կարող երկրից դուրս գալ, խեղաթյուրված է։ Այս...
Աղբյուր` Panorama.am
20:38
ՔԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալն ազատման դիմում է գրել
Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը հունվարի 8-ին հրաման է ստորագրել, որում ասվում է․ «Ղեկավարվելով «Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
20:25
Աշխարհահռչակ դերասան Մել Գիբսոնի 14,5 միլիոն դոլար արժողությամբ առանձնատունն այրվել է
Մել Գիբսոնի 14,5 միլիոն դոլար արժողությամբ առանձնատունը Մալիբուում այրվել է, երբ նա նկարահանում էր Ջո Ռոգանի փոդքասթը։ Այս մասին գրում...
Աղբյուր` Panorama.am
20:13
Քննարկվել են Հնդկաստանի կողմից հնարավոր տեխնիկական աջակցությունների տրամադրմանն առնչվող հարցեր․ ՊԵԿ
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհային։...
Աղբյուր` Panorama.am
20:00
Աբովյանի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է
 Հունվարի 10-ին՝ ժամը 19:40-ի դրությամբ, Աբովյանի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Այս մասին հայտնում են Ճանապարհային...
Աղբյուր` Panorama.am
19:49
Քլոե Քարդաշյանը տեսանյութ է հրապարակել հրդեհի բռնկման մեջ կասկածվող անձի մասին
Քլոե Քարդաշյանը չի թուլացել իր խոսքերը այն բանից հետո, երբ պարզել է, որ Լոս Անջելեսում Քենեթ Ֆայրի գործով հրկիզողին ձերբակալել են։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
19:35
«Արթիկ» ՔԿՀ-ում 28-ամյա կալանավոր է վերջ տվել կյանքին
Հունվարի 10-ին՝ ժամը 02։15-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի խցում հայտնաբերվել է կալանավորված անձ, 1997թ․...
Աղբյուր` Panorama.am
19:24
Անտառային հրդեհներից առաջ Կալիֆորնիան կրճատել է հրդեհային անվտանգության ֆինանսավորումը
Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը կրճատել է 101 միլիոն դոլարի ֆինանսավորումը հրդեհային անվտանգության ծրագրի համար մի քանի ամիս առաջ, երբ...
Աղբյուր` Panorama.am
19:11
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս...
Աղբյուր` Panorama.am
18:57
Ինձ շատ դժվար է կոտրել. ոստիկանության մայոր աշխարհի չեմպիոնուհին կարծրատիպեր է կոտրում
Ոստիկանությունում կանանց ներգրավվածությունն առաջնահերթություն է որպես ՆԳՆ հենասյունային բարեփոխումների կարևոր բաղադրիչ։ Ոստիկանության մայոր...
Աղբյուր` Panorama.am
18:45
Եռաբլուրում գերեզմանաքարերի ծաղիկները գողացողներից 2-ը կալանավորվեցին
Քիչ առաջ ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Եռաբլուրում զինվորների շիրիմներից ծաղիկները հափշտակողներից երկու անձ կալանավորվեց։ Ըստ...
Աղբյուր` Panorama.am
18:38
Մագդալենա Գրոնոյի հետ քննարկվել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը
Հունվարի 10-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա...
Աղբյուր` Panorama.am
18:25
Սա ուղղակի այլանդակություն է․ Մելիքյանը՝ ապօրինի զենքի կասկածանքով ձերբակալությունների մասին
Արսեն Բաբայանին բաժին հասցնելուն պես տեղեկացրել են, որ ապօրինի զենքի կասկածանքով այլևս ձերբակալված չէ։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց...
Աղբյուր` Panorama.am
18:12
Ոստիկանությունն ինձ փաստացի ազատ արձակեց. Բաբայան
«Ոստիկանությունն ինձ փաստացի ազատ արձակեց՝ պնդելով, որ ինձ ապօրինի զենքով չեն կասկածում, իսկ ընկերներիս կասկածում են»,-ֆեյսբուքյան...
Աղբյուր` Panorama.am
18:11
WSJ. Թուրքիան, Սաուդյան Արաբիան և Կատարը պայքարում են Սիրիայի նոր իշխանությունների վրա ազդեցության համար
 Բաշար ալ-Ասադի իշխանության տապալումից ի վեր Սիրիան վերածվել է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Կատարի քաղաքական պայքարի ասպարեզի։ Այս...
Աղբյուր` Panorama.am
18:05
Արսեն Բաբայանը ձերբակալված չէ. Ոստիկանության պարզաբանումը
«Ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով երկու անձ տեղափոխվել է ոստիկանություն։ Արսեն Բաբայանը ձերբակալված չէ»,-Panorama.am-ի հետ...
Աղբյուր` Panorama.am
17:53
Արսեն Բաբայան. Օպերատիվ ծառայողը հայտնեց, որ մենք ձերբակալվել են ապօրինի զենք կրելու կասկածանքով
«Քրեական ոստիկանության օպերատիվ ծառայողը, ով ղեկավարում էր ձերբակալման պրոցեսը, հայտնեց, որ մենք ձերբակալվել են ապօրինի զենք կրելու...
Աղբյուր` Panorama.am
17:51
Թեյլոր Սվիֆթը՝ 21-րդ դարի ամենահաջողակ արտիստը
Երգչուհի Թեյլոր Սվիֆթը դարձել է 21-րդ դարի ամենահաջողակ կատարողը՝ ըստ երաժշտական Billboard ամսագրի։ Վարկանիշը կազմվել է երկու հիմնական...
Աղբյուր` Panorama.am
17:41
Արարատի, Արտաշատի,Ապարանի, Սևանի և այլ ճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր
Այսօր ժամը 17:00-ի դրությամբ, Արարատի, Արտաշատի, Արթիկի, Նաիրիի, Ապարանի, Արագածի, Թալինի, Անիի, Աբովյանի, Հրազդանի և Սևանի տարածաշրջաններում...
Աղբյուր` Panorama.am
17:39
Արսեն Բաբայան. Հենց նոր Քրեական ոստիկանությունը ինձ ու ընկերներիս ձերբակալեց
Իրավապաշտպան Արսեն Բաբայանը հայտնում է. «Հենց նոր Քրեական ոստիկանությունը ինձ ու ընկերներիս ձերբակալեց Հրազդանի կիրճում: Գնում էինք...
Աղբյուր` Panorama.am
17:35
Թրամփը տեսանյութ է հրապարակել, որտեղ գրենլանդացիները խնդրում են գնել իրենց կղզին
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցիալական ցանցում տեսանյութ է հրապարակել, որում «գրենլանդիայի բնակիչները» խնդրում...
Աղբյուր` Panorama.am
17:28
Մարուքյան. ՀՀ իշխանությունների կողմից խոստացված Եվրամիությանն անդամակցելու հանրաքվեն բլեֆ է
«ՀՀ իշխանությունների կողմից խոստացված Եվրամիությանն անդամակցելու հանրաքվեն բլեֆ է»,-նման համոզմունք է հայտն ել «Լուսավոր...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}