Վարչության պետ. Կարկուտի վնասն աննշան է
Արագածի շրջանի Մելիք գյուղում տեղացած կարկուտի վնասներն այս պահին հաշվվում են: Panorama.am-ին տեղեկացրեց Արագածոտնի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Յուրա Ազատյանը:
Մինչ պարզ կլինի վնասի չափը, վարչության պետը դրա վերաբերյալ իր կարծիքն է հայտնում. «Վնասի չափերը ճշտված չեն, բայց ինձ թվում է, աննշան են, քանի որ կարտոֆիլը պետք է վնասվեր, էն էլ քանդելու է արդեն: Աճի փուլ չէր: Գյուղում այգիներ էլ չկան»:
Հիշեցնենք, ԱԻՆ-ից տեղեկացրել էին, որ Արագածոտնում երեկ տեղացԱԻՆ-ից տեղեկացրել էին, որ Արագածոտնում երեկ տեղացած կարկուտը վնասել է կարտոֆիլի դաշտերը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները