Թուրքիայի ռադիոյի և հեռուստատեսության բարձրագույն խորհուրդ. Էրդողանին «հայ» անվանելը տգեղ մեղադրանք է
Թուրքիայի ռադիոյի և հեռուստատեսության բարձրագույն խորհուրդը նախագահ Ռեջեթ Թայիփ Էրդողանի հակահայկական սկանդալային հայտարությունը արդարացրել է:
Թուրքական «Gazeteport» լրատվական կայքի տեղեկացմամբ` նախընտրական շրջանում թուրքական հեռուստաալիքներից մեկի եթերից հնչած Էրդողանի այն խոսքերը՝ թե «Ինձ շատ են վիրավորել, ներողություն, ինձ անգամ հայ են անվանել», Թուրքիայի Ռադիոյի և հեռուստատեսության բարձրագույն խորհուրդը քննել է և եկել հետևյալ եզրակացության. «Եթերում նախագահի թեկնածու Ռեջեփ Թայիփ Էրդողանը, պատասխանելով իրեն ուղղված այն քննադատություններին, թե խտրականություն սերմանող քաղաքականություն է վարում, հիշեցրել է ավելի վաղ իր հասցեին ասված տգեղ մեղադրանքները: Էրդողանի խոսքերը խտրականություն սերմանելու կամ հայերին ստորացնելու նպատակ չեն ունեցել»:
Այսպիսով` Թուրքիայի Ռադիոյի և հեռուստատեսության բարձրագույն խորհուրդը «հայ» բառը համարել է տգեղ մեղադրանք:
Նախորդող հրապարակումներ`
Էրդողանը հերթական ռասիստական հայտարարությունն է արել
Էրդողանին Թուրքիայում դատի են տալիս հայերի նկատմամբ ցուցաբերած ռասիզմի համար
Թուրք բլոգերը ընթերցողներին խնդրում է չներել Էրդողանի այլատյաց արտահայտությունը և ձայն չտալ նրան
Ահմեթ Հաքանը դատապարտել է Էրդողանի ռասիստական խոսքերը հանդուրժած հաղորդավարի պահվածքը
Գյուրսել Թեքին. «Եթե այսօր ԵՄ մտած լինեինք, Էրդողանը կդատվեր իր այդ արտահայտության համար»
Տիգրան Բալայանը մեկնաբանել է Էրդողանի հայտարարությունը
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում