
«Դիլիջան» ազգային պարկ ՊՈԱԿ-ի փոխտնօրենին մեղադրանք է առաջադրվել
Արգելված վայրից` Կոտայքի մարզի Կապուտան, Ջրաբեր և Ֆանտան համայնքներց մեծ ծավալի սև հող տեղափոխելը չխոչընդոտելու ու վարչական պատասխանատվության չենթարկելու դիմաց ապօրինի վարձատրություն ստանալու գործով երրորդ մեղադրյալն է ներգրավել:
Քննչական կոմիտեից Panorama.am-ին հայտնեցին, որ սեպտեմբերի 3-ին որպես մեղադրյալ է ներգրավել «Դիլիջան» ազգային պարկ ՊՈԱԿ-ի փոխտնօրեն Հենրիկ Մարտիրոսյանը: Նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 312 պրիմ հոդվածի 2-րդ մասով:
Ձեռք բերված տվյալների համաձայն, Արմեն Լամբլաջյանը, ով մեղադրյալի կարգավիճակում էր օգոստոսի 29-ից, Հենրիկ Մարտիրոսյանից պահանջել և ստացել է ապօրինի վարձատրություն: Ըստ քրեական գործի նյութերի, գումարը Լամբլաջյանին է փոխանցել նույն տեսչության աշխատակից Զարզանդ Կարապետյանի միջոցով:
«Այս բոլոր երեք անձինք էլ մեղադրյալի կարգավիճակում են: Մարտիրոսյանին մեղադրանք է առաջադրվել ապօրինի վարձատրություն տալու համար, Լամբլաջյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի երկու հոդվածով՝ 311 պրիմ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով և 311 պրիմ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, Կարապետյանին՝ Քրեական օրենսգրքի 311 պրիմ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով: Կարապետյանի և Լամբլաջյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը, իսկ Մարիտիրոսյանի նկատմամբ՝ ստորագրություն չհեռանալու մասին»,-հայտնեցին Քննչական կոմիտեից:
Հիշեցնենք, որ քրեական օրենսգրքի 3111 -րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերի (պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողի կողմից խոշոր չափերով ապօրինի վարձատրություն ստանալը) հատկանիշներով հանցագործություն կատարելու կասկածանքով իր աշխատասենյակում օգոստոսի 26-ին ձերբակալվել էր ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության անտառների վերահսկողության բաժնի պետ Ա. Լաբլաջյանը:
Ավելի վաղ՝ հուլիսի 22-ին, ձերբակալվել էր ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական տեսչության Կոտայքի տարածքային բաժնի «արագ արձագանքման» խմբի անդամ 1-ին կարգի մասնագետ, Զ. Կարապետյանը, ով իր ծառայողական լիազորությունների շրջանակներում, մի խումբ քաղաքացիների, թույլատրել է արգելված վայրից` Կոտայքի մարզի Կապուտան, Ջրաբեր և Ֆանտան համայնքներից, տեղափոխել մեծ ծավալի սև հող, և այդ գործողություններին չխոչընդոտելու ու վարչական պատասխանատվության չենթարկելու դիմաց նրանցից պարբերաբար ապօրինի ստացել է ընդհանուր` խոշոր չափերի` 975.000 ՀՀ դրամ գումար ապօրինի վարձատրություն:
Հարուցված քրեական գործի շրջանակներում, հուլիսի 24-ին Զ. Կարապետյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 3111 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և նրա նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին