Հայրո Միխայլովիչն առաջիկայում թոշակի կգնա. «Հրապարակ»
«Հրապարակ»-ում կարդում ենք. «Օրերս Հովիկ Աբրահամյանն այցելեց Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության կենտրոն և տնօրեն Հայրապետ Գալստյանին պարգևատրեց վարչապետի հուշամեդալով: Երեկ էլ վերջինին մեդալ է տվել կաթողիկոսը: Առողջական լուրջ խնդիրներ ունեցող մարդիկ վրդովված են այս մեդալներից: Կենտրոնն իրականում անմխիթար վիճակում է, և Հայրո Միխայլովիչը հպարտանալու ոչինչ չունի:
Կառավարության «Հրապարակ»-ի աղբյուրներն ասել են, որ սրանք ավելի շատ հրաժեշտի ժեստեր են, քանզի չի բացառվում, որ առաջիկայում կենտրոնի տնօրենը կենսաթոշակի գնա: Այժմ քննարկում են հարմար թեկնածուի հարցը»: