Միջազգայնագետ Արա Ղազարյանը որոշել է առաջադրվել ՄԻԵԴ դատավորի պաշտոնում. «ՀԺ»
Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի դատավորի թեկնածուների հարցում որոշակի հստակություն է մտնում: Միջազգայնագետ Արա Ղազարյանը, ով համարվում էր ոչ իշխանական թևի ամենահավանական թեկնածուն, սակայն մեկ շաբաթ առաջ «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հայտարարել էր, որ հայտարարված մրցույթին մասնակցելու որոշում դեռ չի կայացրել, երեկ ասաց, որ վերջնական որոշում ունի:
Ղազարյանը մասնակցելու է մրցույթին: Նրա շանսերը շատ բարձր են գնահատվում, և իշխանական թևում մտավախություն ունեն, որ Ղազարյանի առաջադրման դեպքում Եվրախորհրդում, որտեղ վերջնական ընտրություն են անելու Հայաստանի ներկայացրած 3 թեկնածուների միջև, հենց Ղազարյանին կընտրեն: Արա Ղազարյանը դեռ փաստաթղթերը չի ներկայացրել մրցութային հանձնաժողովին: Պաշտոնական առաջադրումներ առայժմ չկան»։