Ի՞նչ փոփոխություններ են տեղի ունեցել ՌԴ միգրացիոն օրենքներում. պարզաբանում է մասնագետը

Ռուսաստանի Դաշնությունը միգրացիոն օրենքներում փոփոխությունները կատարում է ոլորտի կարգավորման համար: Այս մասին Ծաղկաձորում միգրացիայի խնդիրներին վերաբերող սեմինարի ժամանակ ասաց ՀՀ միգրացիոն պետական ծառայության պետի տեղակալ Իրինա Դավթյանը:

Այսպիսով, ըստ նրա, Ռուսաստանը փորձում է կանոնակարգել միգրացիոն ոլորտը, ամեն մի հնարավոր դեպքի համար սահմանել կարգ ու կանոն:

«Իհարկե քաղաքացիների մեծ մասը պատրաստ չեն դրան, բայց սա օրինաչափ, օբյեկտիվ գործընթաց է, քանի որ յուրաքանչյուր երկիր փորձում է ցանկացած ոլորտում, այդ թվում` միգրացիոն, իր օրենսդրությունը կանոնակարգել, և սահմանել խաղի այնպիսի կանոններ, որոնք բխում են իր երկրի շահերից»,- ընդգծեց Ի.Դավթյանը:

Նա նաև տեղեկացրեց, որ փոփոխությունների արդյունքում` ավելի քան 35 հազար ՀՀ քաղաքացի զրկվել է ՌԴ մուտքի հնարավորությունից:

«Սև ցուցակում» հայտնվելու պատճառները, ըստ Ի. Դավթյանի, տարբեր են. «Առաջին խնդիրն այն է, որ նրանք տեղեկացված չեն, ծանոթ չեն նոր փոփոխություններին, թեև դրանք միանգամից ուժի մեջ մտան և քաղաքացիները չկարողացան իրազեկվել: Արդյունքում` խախտում կատարած քաղաքացիները երկրից դուրս գալուց հետո զրկվեցին ՌԴ մուտքի հնարավորությունից: Բացի այդ, նախկինում տվյալ անձինք հնարավորություն են ունեցել այլ կերպ բնակվել և աշխատել Ռուսաստանում, բայց այսօր շատ բան փոխվել է»:

Օրենքների փոփոխությունների մասին մանրամասներ ներկայացնելով` մասնագետն ասաց, որ ՌԴ օրենսդրության մեջ տեղի է ունեցել 4 փոփոխություն, որից երկուսը վերաբերում են «Քաղաքացիության մասին» օրենսդրությանը, երկուսը` «Օտարերկրյա քաղաքացիների իրավական կարգավիճակի մասին» օրենքին:

«Քաղաքացիության մասին» օրենքում կատարվել են հետևյալ փոփոխությունները. ՌԴ քաղաքացիություն ունեցող անձինք, ովքեր ունեն այլ երկրի քաղաքացիություն, պարտավոր են երկու ամսվա ընթացքում այդ մասին տեղեկացնել ՌԴ իշխանություններին: Այդ դրույթը ուժի մեջ է մտել այս տարվա օգոստոսի 4-ից, այսինքն` ժամկետը մինչև հոկտեմբերի 4-ն է: Ըստ Ի.Դավթյանի` բացառություն են կազմում այն երկքաղաքացիները, ովքեր այս պահի դրությամբ ՌԴ-ում չեն գտնվում:

«Այսինքն` եթե տվյալ անձը ներկայումս բնակվում է Հայաստանում, ապա ինքը այդ պարտավորությունից ազատվում է, սակայն հենց մուտք գործի ՌԴ, ապա 60 օրվա ընթացքում նորից պետք է տեղյակ պահի համապատասխան ծառայություններին»,- ասաց նա:

Երկրորդ կարևոր հանգամանքն այն է, որ ծանուցման հետ միասին անձը պետք է ՌԴ իշխանություններին ներկայացնի փաստաթուղթ, որը կհավաստի անձի՝ ՀՀ-ում մշտական բնակության փաստը:

Հաջորդ փոփոխությունը վերաբերում է ՌԴ քաղաքացիություն ստանալու կարգին: Փոփոխության համաձայն` ՌԴ քաղաքացիություն ստանալու համար սահմանվել է հեշտացված կարգ` «Հայրենակիցների համար»: Հայրենակիցներ են համարվում նրանք, ովքեր բավարարում են 4 պահանջի: Առաջին` ռուսաց լեզվի կրողներ են, իսկ դրա համար պետք է ունենան համապատասխան հանձնաժողովի եզրակացությունը, երկրորդ` մշտապես բնակվում են ՌԴ տարածքում, ունենան կացության կարգավիճակ, սակայն այդ պայմանը չբավարարելու դեպքում գործում է երրորդ պայմանը` իրենց նախնիները` ծնողները, տատիկներ-պապիկները, պետք է բնակված լինեն կամ ներկայումս բնակվեն ՌԴ տարածքում:

Չորրորդ պայմանն այն է, որ տվյալ անձը պետք է հրաժարվի իր քաղաքացիությունից, որ ներկայումս ունի:

«Իսկ եթե անձը գտնվում է Ռուսաստանում և հնարավորությունի չունի գալ Հայաստան, ապա այդ դեպքում նա կարող է ծանուցել այդ մասին և տեղեկանք վերցնել Դաշնային միգրացիոն ծառայությունից»,- ասաց Ի.Դավթյանը:

Նա նաև հայտնեց, որ եթե անձը թաքցնի քաղաքացիությունը, ապա այդ դեպքում նախատեսված է տուգանք՝ երկու հարյուր հազար ռուբլու չափով, կամ հարկադիր աշխատանք 400 ժամ: Իսկ եթե 60 օրվա ժամկետներն են խախտվել, կամ որևէ անճշտություն է եղել այդ ծանուցման մեջ, ապա այդ դեպքում տուգանքը կազմում է 500-ից 1000 ռուբլի:

Անդրադառնալով «Օտարերկրյա քաղաքացիների իրավական կարգավիճակի մասին» օրենքում տեղի ունեցած փոփոխություններին` Ի.Դավթյանը նշեց, որ օրենքը ուժի մեջ է մտել այս տարվա հուլիսի 22-ից:

Փոփոխություններից մեկը վերաբերում է միգրացիոն քարտերին: Մասնավորապես, բոլոր այն անձինք, ովքեր մուտք են գործում ՌԴ և նպատակ ունեն աշխատել, միգրացիոն քարտը լրացնելիս` «Այցի նպատակը» բաժնում պետք է պարտադիր նշեն աշխատանք բառը, հակառակ պարագայում, եթե դիմեն Դաշնային միգրացիոն ծառայություն աշխատանքի թույլտվություն կամ պատենտ ստանալու համար, ապա իրենց հայցը կմերժվի:

Օրենքում կատարված երկրորդ փոփոխությունը ուժի մեջ է մտնելու 2015թ-ի հունվարի 1-ից: Սա վերաբերում է նրան, որ բոլոր օտարերկրյա քաղաքացիները, ովքեր ցանկություն ունեն ՌԴ-ում աշխատել, կամ ստանալ կացության կարգավիճակ, կամ աշխատանքի թույլտվություն, ապա պետք է անցնեն որոշակի թեստավորում, որը վերաբերելու է անձի ռուսաց լեզվի իմացությանը, ՌԴ թույլտվությանը և ՌԴ օրենսդրությանը:

«Այս երեք ուղղություններով աշխատանքային միգրանտները քննություն են հանձնելու, որոնք վճարովի են: Հաջող հանձնելու դեպքում՝ միգրանտը ստանալու է հավաստագիր, որը ուժի մեջ է 5 տարի, եթե հաջող չի հանձնում, ապա կարող է կրկին քննություն հանձնել»,- ասաց Ի. Դավթյանը:

Ընդ որում` միգրանտները քննությունները կարող են հանձնել և՛ ծագման, և՛ մուտքի երկրներում: Նրա խոսքերով` թեստերը հասանելի են ՌԴ թեստային կոնսորցիումի և գիտության և կրթության նախարարության կայքերում:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:10
Լուիս Մորենո Օկամպոյի տունն ամբողջովին ավերվել է Կալիֆոռնիայի հրդեհից
Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն X-ի իր միկրոբլոկում գրել է. «Մալիբուում գտնվող իմ տունն...
Աղբյուր` Panorama.am
22:39
Ռուսաստանը թող գազը մեզ թանկ վաճառի, մենք այլընտրանքներ ունենք. Գագիկ Մելքոնյան
«Մենք Ռուսաստանին ավելի շատ ենք պետք, քանց թե իրենք են մեզ պետք»,- NEWS.am-ի հետ զրույցում ասել է ԱԺ «Քաղաքացիական...
Աղբյուր` Panorama.am
22:24
Շուրջ 120 միլիոն դոլար ավել չափով օտարերկրյա ներդրումներ դուրս են եկել Հայաստանից, քան եկել են. Թադևոս Ավետիսյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը գրում է «2024 թվականի առաջին ինը ամիսների տվյալներով արձանագրվել է...
Աղբյուր` Panorama.am
21:59
Հիմա քաղաքական հայտ ներկայացնողների ճնշող մեծամասնությունը պարտված է բարոյական հարթության մեջ. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է.  «Առաջնորդը միշտ ամենաշատն ու ամենաթանկն է դնում զոհասեղանին։ Նույն կերպ և առաջնորդության...
Աղբյուր` Panorama.am
21:46
Բաբայան. Նույն ավտոմեքենայում գտնվող նույն անձանց արդեն չորրորդ անգամ կասկածում են ապօրինի զենք կրելու մեջ
Ինչ-որ մեկի անառողջ գլխում ծնվել է միտք, որ Արթուր Վանեցյանը չպետք է օգտվի պահնորդական ծառայութուններից։
Աղբյուր` Panorama.am
21:46
Էջմիածնում կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ
Մայր Աթոռից հայտնում են, որ Էջմիածնում կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ «Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և...
Աղբյուր` Panorama.am
21:23
Ա. Բաբայանն ընկերների հետ եղել են երկու մեքենայով, որոնցից մեկը պատկանում է Վանեցյանին. Փաստինֆո
Իրավապաշտպան, փաստաբան Արսեն Բաբայանն իր ընկերների հետ ձերբակալվելու ժամանակ եղել են երկու մեքենայով, որոնցից մեկը պատկանում է ԱԱԾ նախկին...
Աղբյուր` Panorama.am
21:20
Հայաստան է ժամանելու Իրանի Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խումբը
Հունվարի 12-15-ը Հայաստան է ժամանելու Իրանի Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խումբը։ Պատվիրակությունը ղեկավարելու է  Մեջլիսի պատգամավոր...
Աղբյուր` Panorama.am
20:50
Տեղեկատվությունը, թե հարկադիր պարտավորություն ունեցողները չեն կարող երկրից դուրս գալ, խեղաթյուրված է. հայտարարություն
Սոցիալական ցանցերում տարածվող ապատեղեկատվությունը, թե հարկադիր պարտավորություն ունեցող անձինք չեն կարող երկրից դուրս գալ, խեղաթյուրված է։ Այս...
Աղբյուր` Panorama.am
20:38
ՔԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալն ազատման դիմում է գրել
Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը հունվարի 8-ին հրաման է ստորագրել, որում ասվում է․ «Ղեկավարվելով «Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
20:25
Աշխարհահռչակ դերասան Մել Գիբսոնի 14,5 միլիոն դոլար արժողությամբ առանձնատունն այրվել է
Մել Գիբսոնի 14,5 միլիոն դոլար արժողությամբ առանձնատունը Մալիբուում այրվել է, երբ նա նկարահանում էր Ջո Ռոգանի փոդքասթը։ Այս մասին գրում...
Աղբյուր` Panorama.am
20:13
Քննարկվել են Հնդկաստանի կողմից հնարավոր տեխնիկական աջակցությունների տրամադրմանն առնչվող հարցեր․ ՊԵԿ
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհային։...
Աղբյուր` Panorama.am
20:00
Աբովյանի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է
 Հունվարի 10-ին՝ ժամը 19:40-ի դրությամբ, Աբովյանի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Այս մասին հայտնում են Ճանապարհային...
Աղբյուր` Panorama.am
19:49
Քլոե Քարդաշյանը տեսանյութ է հրապարակել հրդեհի բռնկման մեջ կասկածվող անձի մասին
Քլոե Քարդաշյանը չի թուլացել իր խոսքերը այն բանից հետո, երբ պարզել է, որ Լոս Անջելեսում Քենեթ Ֆայրի գործով հրկիզողին ձերբակալել են։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
19:35
«Արթիկ» ՔԿՀ-ում 28-ամյա կալանավոր է վերջ տվել կյանքին
Հունվարի 10-ին՝ ժամը 02։15-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի խցում հայտնաբերվել է կալանավորված անձ, 1997թ․...
Աղբյուր` Panorama.am
19:24
Անտառային հրդեհներից առաջ Կալիֆորնիան կրճատել է հրդեհային անվտանգության ֆինանսավորումը
Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը կրճատել է 101 միլիոն դոլարի ֆինանսավորումը հրդեհային անվտանգության ծրագրի համար մի քանի ամիս առաջ, երբ...
Աղբյուր` Panorama.am
19:11
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս...
Աղբյուր` Panorama.am
18:57
Ինձ շատ դժվար է կոտրել. ոստիկանության մայոր աշխարհի չեմպիոնուհին կարծրատիպեր է կոտրում
Ոստիկանությունում կանանց ներգրավվածությունն առաջնահերթություն է որպես ՆԳՆ հենասյունային բարեփոխումների կարևոր բաղադրիչ։ Ոստիկանության մայոր...
Աղբյուր` Panorama.am
18:45
Եռաբլուրում գերեզմանաքարերի ծաղիկները գողացողներից 2-ը կալանավորվեցին
Քիչ առաջ ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Եռաբլուրում զինվորների շիրիմներից ծաղիկները հափշտակողներից երկու անձ կալանավորվեց։ Ըստ...
Աղբյուր` Panorama.am
18:38
Մագդալենա Գրոնոյի հետ քննարկվել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը
Հունվարի 10-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա...
Աղբյուր` Panorama.am
18:25
Սա ուղղակի այլանդակություն է․ Մելիքյանը՝ ապօրինի զենքի կասկածանքով ձերբակալությունների մասին
Արսեն Բաբայանին բաժին հասցնելուն պես տեղեկացրել են, որ ապօրինի զենքի կասկածանքով այլևս ձերբակալված չէ։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց...
Աղբյուր` Panorama.am
18:12
Ոստիկանությունն ինձ փաստացի ազատ արձակեց. Բաբայան
«Ոստիկանությունն ինձ փաստացի ազատ արձակեց՝ պնդելով, որ ինձ ապօրինի զենքով չեն կասկածում, իսկ ընկերներիս կասկածում են»,-ֆեյսբուքյան...
Աղբյուր` Panorama.am
18:11
WSJ. Թուրքիան, Սաուդյան Արաբիան և Կատարը պայքարում են Սիրիայի նոր իշխանությունների վրա ազդեցության համար
 Բաշար ալ-Ասադի իշխանության տապալումից ի վեր Սիրիան վերածվել է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Կատարի քաղաքական պայքարի ասպարեզի։ Այս...
Աղբյուր` Panorama.am
18:05
Արսեն Բաբայանը ձերբակալված չէ. Ոստիկանության պարզաբանումը
«Ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով երկու անձ տեղափոխվել է ոստիկանություն։ Արսեն Բաբայանը ձերբակալված չէ»,-Panorama.am-ի հետ...
Աղբյուր` Panorama.am
17:53
Արսեն Բաբայան. Օպերատիվ ծառայողը հայտնեց, որ մենք ձերբակալվել են ապօրինի զենք կրելու կասկածանքով
«Քրեական ոստիկանության օպերատիվ ծառայողը, ով ղեկավարում էր ձերբակալման պրոցեսը, հայտնեց, որ մենք ձերբակալվել են ապօրինի զենք կրելու...
Աղբյուր` Panorama.am
17:51
Թեյլոր Սվիֆթը՝ 21-րդ դարի ամենահաջողակ արտիստը
Երգչուհի Թեյլոր Սվիֆթը դարձել է 21-րդ դարի ամենահաջողակ կատարողը՝ ըստ երաժշտական Billboard ամսագրի։ Վարկանիշը կազմվել է երկու հիմնական...
Աղբյուր` Panorama.am
17:41
Արարատի, Արտաշատի,Ապարանի, Սևանի և այլ ճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր
Այսօր ժամը 17:00-ի դրությամբ, Արարատի, Արտաշատի, Արթիկի, Նաիրիի, Ապարանի, Արագածի, Թալինի, Անիի, Աբովյանի, Հրազդանի և Սևանի տարածաշրջաններում...
Աղբյուր` Panorama.am
17:39
Արսեն Բաբայան. Հենց նոր Քրեական ոստիկանությունը ինձ ու ընկերներիս ձերբակալեց
Իրավապաշտպան Արսեն Բաբայանը հայտնում է. «Հենց նոր Քրեական ոստիկանությունը ինձ ու ընկերներիս ձերբակալեց Հրազդանի կիրճում: Գնում էինք...
Աղբյուր` Panorama.am
17:35
Թրամփը տեսանյութ է հրապարակել, որտեղ գրենլանդացիները խնդրում են գնել իրենց կղզին
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցիալական ցանցում տեսանյութ է հրապարակել, որում «գրենլանդիայի բնակիչները» խնդրում...
Աղբյուր` Panorama.am
17:28
Մարուքյան. ՀՀ իշխանությունների կողմից խոստացված Եվրամիությանն անդամակցելու հանրաքվեն բլեֆ է
«ՀՀ իշխանությունների կողմից խոստացված Եվրամիությանն անդամակցելու հանրաքվեն բլեֆ է»,-նման համոզմունք է հայտն ել «Լուսավոր...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}