ՃՈ-ից տուժածները. Երբ մարդուն ինֆարկտի են հասցնում
«Հայփոստ»-ի բաժանմունք թոշակ ստանալու համար մտած հորը հանձնում են որդու անունով եկած նամակը: ԴԱՀԿ-ից տեղեկացնում են, որ որդին տուգանվել է 150 հազար դրամով, իսկ հաշվի վրա արգելանք է դրվելու:
Որդին՝ Ա. Ղ.-ն Panorama.am-ին պատմեց, որ ՃՈ-ն իրեն մեղադրում է 30 հազար դրամ տուգանքը չվճարելու համար:
«Խախտումն արել էի նախորդ տարվա հոկտեմբերին: Հաստատ հիշում էի, որ վճարումը կատարել էի, բայց անդորրագիրը չէի գտնում, չէի էլ հիշում, թե որ բանկում էի վճարումը կատարել»,-ասում է քաղաքացին:
Ա. Ղ.-ն սկսում է անդորրագրի որոնումները: Մի քանի աշխատանքային պայմանավորվածություն հետաձգում է, աշխատանքը մի կողմ թողած բանկից բանկ է գնում: Տուն հասնելուն պես էլ բնավորությամբ անհագիստ ու պատասխանտու հայրն է սկսում թղթապանակաները քրքրել: Այս լարված իրավիճակը տանն ու աշխատավայրում ուղիղ մեկ օր է տևում:
«Գլխումս փոթորիկ էր, ոչ մի բանի վրա չէի կենտրոնանում: Մի պահ մտքումս համակերպվել էի, մտածում էի՝ դիմում կգրեմ, մաս-մաս կվճարեմ: Բայց մյուս կողմից էլ, ինձ հետ կռիվ եմ տալիս, ախր ինչի՞ համար, ժամանակին վճարել եմ, անիմաստ տեղը ինչո՞ւ այդքան գումար վճարեմ»,-ասում է քաղաքացին:
Նրա խոսքով, երեկոյան, երբ մտքերը մի փոքր խաղաղվել էին, հիշում է, որ վճարումը կատարել է «Անելիք» բանկի մասնաճյուղերից մեկում: Վաղ առավոտյան բանկ է շտապում: Ճիշտ էր հիշել: Ստանում է կտրոնը:
Դրա հիման վրա ՃՈ-ից ստացած գրությունն ու բանկից վերցրած կտրոնը ձեռքին ԴԱՀԿ է շտապում: Մինչ այստեղ հասնելը Լենինգրադյան փողոցի վրա որոշում է պատճենահանել փաստաթղթերը: Աշխատակիցն ասում է, որ օրական մի քանի տասնյակ մարդ է իրենց մոտ ՃՈ-ի գրությունները պատճենում: Քաղաքացին հասնում է ԴԱՀԿ: Այստեղ մոտ հարյուր մարդ է հերթ կանգնած լինում՝ բոլորն էլ ՃՈ-ից տուժածներ:
«Առանց այդ էլ երկու օր աշխատանքից կտրվել էի: Զանգեցի հարկադիր կատարողին, խնդրեցի, իջավ ներքև, իմ կտրոնը վերցրեց, ասաց՝ գործը կկարճվի»,-պատմում է քաղաքացին ու ափսոսում, որ Հայաստանում բարոյական վնասի փոխհատուցում չկա, հակառակ դեպքում իր նման հարյուրավոր քաղաքացիներ կարող էին խելքի բերել այդ կառույցն ու նրա աշխատակիցներին:
Panorama.am-ի տեղեկություններով, ԴԱՀԿ-ում էլ խիստ դժգոհ են ՃՈ աշխատանքից: Այս օրերին հարկադիրում խիստ ծանրաբեռնված գրաֆիկով են աշխատում, վերջում էլ պարզվում է, որ անօգուտ բանով են զբաղված, ու գործը պետք է կարճել:
Նախորդող հրապարակումներ՝
ՃՈ-ից տուժածները. «Փոխեք ձեր գործելաոճը»
Ինչպե՞ս պետք է ծանուցվի քաղաքացին տուգանքի վերաբերյալ. Հ.Սահակյան
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները