Մայր բուհի մայր ֆակուլտետների 95-ամյակն է (լուսանկարներ)
ԵՊՀ պատմության և հայ բանասիրության ֆակուլտետների հիմնադրման 95-ամյակն է։ Այսօր հոբելյանական միջոցառումների շարքում բացվեց ցուցահանդես, որում ներկայացված են ֆակուլտետների դասախոսների հեղինակած գրքերը՝ դասախոսություններ, մենագրություններ, ինչպես նաև լուսանկարներ ու արխիվային նյութեր։
ԵՊՀ անդրանիկ՝ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը հիշեց բոլոր այն մտավարականներին, ում ջանքերով ստեղծվել ու մեծ լիցքեր է ստացել ֆակուլտետը։ Նա ընդգծեց, որ այդ մարդիկ մեծ դեր են ունեցել մայի բուհի ստեղծման և կայացման գործում։
ԵՊՀ ռեկտոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Արամ Սիմոնյանը նշեց, 95 տարի առաջ ի կատար է ածվել հայ մտավորականության, հասարակական-քաղաքական գործիչներից շատերի երազանքը և ստեղծվել է Երևանի համալսարանը, որը նշանավորվեց Պատմալեզվաբանական ֆակուլտետի հիմնադրմամբ:
«Հովհաննես Թումանյանի երազանքն իրականություն դարձավ: ԵՊՀ-ն անցել է փառավոր ուղի: Մենք իրավամբ կարող ենք հպարտանալ այս ֆակուլտետների գոյությամբ: Համոզված ենք, որ մայր բուհը և իր ֆակուլտետները միշտ փառքով և պատվով կատարելու են իրենց առջև դրված խնդիրը»,-ասաց Արամ Սիմոնյանը:
Հայ բանասիրության ֆակուլտետի դեկան, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արծրուն Ավագյանն էլ ընդգծեց, որ օրը տոնական է բոլորի համար:
«Այս տարի առաջին անգամ որոշեցինք առանձին նշել Պատմաբանասիրական ֆակուլտետի 95-ամյակը»,-նշեց նա:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում