Աղվան Հովսեփյանը համաձայն չէ, որ մարտիմեկյան դեպքերով բացահայտում չկա
«Ես համաձայն չեմ, որ մարտիմեկյան դեպքերով մինչև օրս բացահայտում չկա»,- լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը` արձագանքելով լրագրողների դիտարկմանը:
«Մարտի 1-ի գործով բոլոր բացահայտումներն իրականացված են: Այո, իհարկե կան չբացահայտված առանձին հանգամանքներ, որոնցով կան լուրջ խոչընդոտներ հենց տուժողների կողմից»,-նշեց նա` ավելացնելով, որ գործով բացահայտվել են բազմաթիվ դրվագներ, կան մի շարք դատապարտվածներ:
Ընդ որում որևէ մեկի դատավճիռը չի փոփոխվել որևէ դատական ատյանի կողմից:
Ինչ վերաբերում է այն հարցին, թե ինչու է «Մարտի 1-ի» գործով քննչական խմբի ղեկավարի անունն գաղտնի պահվում, Ա. Հովսեփյանը հորդորեց այդ հարցն ուղղել իրավասու մարմիններին:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում