«Էյր Արմենիա»-ն չի կարողանում փոխանցումներ կատարել սանկցիաների պատճառով
Կապված այսօրվա «Օդային երթևեկության կառավարման պետական կորպորացիա» պետական վարչական ունիտար կազմակերպության հաղորդագրության հետ, «Էյր Արմենիա» ավիաընկերությունը տեղեկացնում է, որ դեռ մեկ ու կես ամիս առաջ բոլոր փոխանցումները «Օդային երթևեկության կառավարման պետական կորպորացիա» պետական վարչական ունիտար կազմակերպություն կատարվում էին առանց խնդիրների դոլարով: Սակայն իրենց կողմից իրականացված վճարումները չեն հասել հասցեատիրոջը, քանի որ Եվրոպայի և ԱՄՆ-ի կողմից կիրառվել են սանկցիաներ ՍՆՊ ռուսական բանկի նկատմամբ, որտեղ և գտնվում են «Օդային երթևեկության կառավարման պետական կորպորացիա» պետական վարչական ունիտար կազմակերպություն հաշիվները: Այս մասին իր ֆեյբուքյան էջում
պաշտոնական հաղորդագրությամբ հանդես է եկել ավիաընկերությունը։
Ըստ ընկերության` օդային երթևեկության կառավարման պետական կորպորացիա հետ տվյալ տեխնիկական խնդիրները քննարկելուց հետո եկել են համաձայնության, որպեսզի տվյալ գումարները փոխանցվեն ռուբլիով:
«Իրականացվել են 200 հազար դոլարին համարժեք ռուբլիով փոխանցումներ, որոնք հասել են հասցեատիրոջը: Սակայն հերթական 108 հազար դոլարին համարժեք ռուբլու փոխանցման ժամանակ Ամերիաբանկը գրավոր տեղեկացրեց մեզ, որ վերոհիշյալ սանկցիաների պատճառով տվյալ փոխանցումը հնարավոր չէ իրականացնել: Դրանից հետո «Էյր Արմենիա» ընկերության Մոսկվայի ներկայացուցչության վարած բանակցությունների արդյունքում եկանք պայմանավորվածության, որպեսզի «Օդային երթևեկության կառավարման պետական կորպորացիա» պետական վարչական ունիտար կազմակերպություն մինչև սեպտեմբերի 21-ը կներկայացվեն այլ բանկային տվյալներ (բանկ, որը չի գտնվում սանկցիաների տակ)` փոխանցումները իրականացնելու համար:
Համապատասխան նոր հաշիվներ ստանալուց հետո բոլոր գումարները ժամանակին կվճարվեն»,- նշված է հաղորդագրությունում:
Ընկերությունը միաժամանակ տեղեկացնում է բոլոր ուղևորներին, որ «ԷՅՐ ԱՐՄԵՆԻԱ» ավիաընկերությունն իրականացնում և իրականացնելու է իր չվերթները ըստ չվացուցակի:
Նախորդող`
Air Armenia-ի ներկայացուցիչ. ՌԴ-ն չի դադարեցնելու սպասարկումը