Երկու ժամը բավարար է, որ վարակը տարածվի ողջ գրասենյակում
Ամերիկացի հետազոտողները աշխատանքային օրվա սկզբում դռների բռնակների վրա տեղադրել են անվտանգ բակտերիաներ: Ամեն երկու ժամը մեկ նրանք ստուգել են այն առարկաները, որոնք առավել շատ են օգտագործվում՝ անջատիչներ, կոճակներ, սրճեփներ, համակարգիչներ և այլն: 2-4 ժամվա ընթացքում այդ առարկաների 40-60 տոկոսը վարակված են եղել:
«120 րոպեն բավարար է, որ վիրուսներն ընկնեն դռների բռնակների վրա ու ներթափանցեն աշխատակիցների 60 %-ի օրգանիզմ: Ախտահանող անձեռոցիկները, ձեռքերի կանոնավոր լվանալը լավագույն միջոցներն են վարակի հետագա տարածումը կանխելու համար»,-փոխանցում է «Մեդդեյլի.ռու»-ն:
Նման վայրերում վիրուսները շատ արագ են տարածվում: Ախտահանող անձեռոցիկների օգտագործման դեպքում վիրուսի տարածման վտանգը նվազում է 80-99% տոկոսով:
Նախորդ տարիների հետազոտությունները ցույց են տվել, որ աշխատակիցների 50 տոկոսը վարակվում են վերելակի կոճակը սեղմելու, ստեղնաշարն ու հեռախոսն օգտագործելու հետևանքով:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում