ԱՄՆ դեսպան. Մենք լիովին սատարում ենք «Որոտանի» գործարքի բարեհաջող ավարտին
««Որոտանի» գործարքը դեռևս բանակցությունների փուլում է»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը` ավելացնելով, որ բանակցությունները ՀՀ կառավարության և տվյալ մասնավոր ձեռնարկության միջև են ընթանում:
«Մենք լիովին սատարում ենք և լիահույս ենք, որ այս գործարքը բարեհաջող ավարտին կհասցվի ի ուրախություն երկու կողմերի»,- հավելեց նա:
Հիշեցնենք, որ անցած տարվա նոյեմբերին հայ-ամերիկյան կառավարական հանձնաժողովի նիստի արդյունքներով որոշում կայացվեց «Որոտան կասկադ ՀԷԿ» ՓԲԸ-ն ամերիկյան «Քոնթուր գլոբալ հիդրոկասկադ» ընկերությանը վաճառելու մասին: Գործարքի գին նշվեց 180 մլն. դոլարը: Ամերիկյան այս ընկերությունն առաջիկա 6 տարիներին ստանձնել է պարտավորություն ներդնելու շուրջ 70 մլն դոլար հիդրոկայանների համալիրի արդիականացման և վերանորոգման գործում:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները