Ես կառաջարկեի երկու օր սպասել. Ա. Հովսեփյան
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը առաջարկում է սպասել ևս երկու օր, մինչև կհրապարակվի քննչական կոմիտեի տեղակալների անունները: Հորդորելով լրագրողներին սպասել, Ա. Հովսեփյանը հիշեցրեց, որ կառավարության կողմից քննչական մարմինների հաստիքների հաստատվելուց հետո կոմիտեի նախագահը հինգ օրվա ընթացքում ներկայացնում է տեղակալների թեկնածությունները, իսկ ՀՀ նախագահը նշանակում է:
Անդրադառնալով իր կողմից ղեկավարվող կառույցին ու հարցին, թե արդյո՞ք Քննչական կոմիտե ստեղծելու կարիքը կար, Ա. Հովսեփյանը նշեց, նման անհրաժեշտությունը վաղուց էր հասունացել:
Նրա խոսքով` բոլոր քննչական մարմինները գերատեսչական կարգավիճակում էին, մտահոգություն էր առաջացնում քննիչների ինքնուրույնության խնդիրը:
«Վստահ ենք, որ անկախ միասնական քննչական մարմնի ձևավորմամբ գերատեսչական ազդեցությունների խնդիրը կվերանա»,- հավաստիացրեց կոմիտեի նախագահը լրագրողներին` ավելացնելով, որ ամեն ինչ անելու են, որպեսզի յուրաքանչյուր քննիչ անկախ լինի:
«Անկախ քննչական մարմին ձևավորելու համար առաջին խնդիրը հենց անկախության ապահովումն է»,- հավելեց նա:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում