«Բորոդինո» գործարանից հերքում են սննկացման լուրը. «Ժողովուրդ»
Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների՝ ՀՀ Արարատի մարզում գործող «Բորոդինո» պահածոների գործարանը ֆինանսական վատ վիճակում է: Նույնիսկ խոսակցություններ կան, որ ընկերությունը սնանկացման ճանապարհն է բռնել: Թե ինչու է հայտնվել նման վիճակում և զարգացման ինչ հեռանկարներ ունի՝ «Ժողովուրդ»-ը փորձել է պարզել Բորոդինո պահածոների ընկերության փոխտնօրեն՝ Սիսակ Աղայանից:
Նրա հավաստիացմամբ՝ դրանք սուտ տեղեկություններ են և հիմնավոր չեն:
«Ես չեմ հասկանում, թե որտեղից են նման տեղեկություններ տարածվում: Հավանաբար, մարդիկ կան, ովքեր ցանկանում են վարկաբեկել մեր ընկերության անունը»,-ասել է փոխտնօրենը:
Մինչդեռ թերթի աղբյուրները հաղորդում են, որ Բորոդինոն, ի թիվս այլ ֆինանսական խնդիրների, դեռ նախորդ տարվանից մոտ 1.5 մլն դրամ պարտք է մնացել Վայոց Ձորի Ազատեկ համայնքի բնակիչներին՝ մթերած խնձորի դիմաց: