Զորի Բալայանը Հ1-ում փաստաթղթերով խորհրդական է ձևակերպված. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ»-ը տեղեկացել է, որ գրող-հրապարակախոս Զորի Բալայանը տարիներ շարունակ Հայաստանի հանրային հեռուստատեսությունում փաստաթղթերով ձեւակերպված է խորհրդական, բայց երբևէ խորհրդատվական գործառույթ չի իրականացրել:
«Ժողովուրդ»-ը փորձել է Զ. Բալայանից պարզել, թե ինչ խորհուրդներ է նա տալիս Հանրային հեռուստաընկերությունը կառավարողներին: Վերջինս տարակուսանքով հայտարարել է, թե ինքն առաջին անգամ է նման բան լսում. «Կարող է դա 100 տարի առաջ է եղել, կամ չգիտեմ երբ է եղել, համենայնդեպս ես առաջին անգամ եմ նման բան լսում»: